Առաջին դեմքերը նոր ոճ են թելադրում. Քաղաքացիները որքանո՞վ կմոռանան աղքատության մասին

Մայիսի 11-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության առաջին նիստը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պաշտոնում քննարկման կենտրոնում հայտնվել էր դեռ Բաղրամյան 26-ից ուղիղ երթերներ մտնելով ու աշխատասենյակ-խոհանոցասանհանգույցային մասը ցույց տալով: Ժողովրդի սերը եւ հարգանքը վայելող վարչապետը շարունակում է ինքնատիպ երեւալ: Երեկ նա վարչապետի՝ Հանրապետության հրապարակում գտնվող նստավայր մտնելու համար բավական երկար ճանապարհ ոտքով անցավ, ինչը լրագրողների եւ կառավարության մուտքի մոտ մշտական բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիների աչքին շատ տարօրինակ էր: Անգամ եղան քաղաքացիներ, որոնք արձանագրեցին՝ մեկ տասնամյակից ավելի նման դեպք չէր եղել:

Փաշինյանը լսեց կառավարության մուտքի մոտ կանգնած քաղաքացիներից մի քանիսի խնդիրը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց հետեւողական լինել՝ խնդրի կարգավորման հարցում:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստն անցավ դռնբաց: Լրագրողներին հաջողվեց հենց նիստերի դահլիճում զրուցել նորանշանակ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ: Սա թերեւս նախադեպային է, քանի որ ԱԱԾ-ի ղեկավարությունը միշտ աչքի է ընկել «փակ» լինելով:

Նիստը տեւեց ընդամենը մեկ ժամ ու մի քանի րոպե: Նիկոլ Փաշինյանը իր ոճի մեջ քննադատեց կառավարության նախկին աշխատաոճը, քանի որ նրանք նիստի օրակարգը հաստատեցին առանց էլեկտրոնային քվեարկության:

«Միշտ իմ վերապահումն է եղել կառավարության աշխատանքին, որ որոշումները կայացվում են առանց քվեարկության: Լավ, դուք ոնց սովոր եք, այդպես կաշխատեք, մյուս կառավարությունը կփորձի այլ կերպ աշխատել»,- ասաց Փաշինյանը:

Նորամուծություններից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր կառավարության աշխատանքը հնարավորին չափ թափանցիկ դարձնել: Նա առաջարկեց առաջինը զեկուցել չզեկուցվող հարցերը, ապա հետաքրքրվեց Արմավրում նախորդ օրը տեղի ունեցած կարկտահարության վնասներով: Նիստի ուշագրավ հարցերից մեկն էլ Սերժ Սարգսյանին կառավարական ամառանոցի շքեղ առանձնատներից մեկից զրկելն էր: ՀՀ պաշտոնաթող նախագահին առանձնատուն կհատկացվի քաղաքի այլ հատվածում:

Կառավարության նիստից հետո լրագրողները սկսեցին «մուկն ու կատու» խաղալ կառավարության ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, այն նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, որոնք նշանակվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, կառավարության շենքը գլխավոր մուտքով չէին լքում: Լրագրողների հետ շփվելու ցանկություն չունենալն էլ հավանաբար պայմանավորված էր նրանով, որ նրանց պաշտոնավարելուն հաշված օրեր են մնացել: Թեեւ եղան նախարարներ, որոնք չեն լինելու նոր կառավարության կազմում, բայց եւ պատասխանեցին մեր հարցերին:

Փոխարենը լրագրողների հարցերին ակտիվորեն պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի «կադրերը»: Մասնավորապես, նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանում էր տարաբնույթ հարցերի, բայց պատասխաններն այնքան էլ չէին բավարարում լրագրողներին, քանի որ սպառիչ չէին: Նիստից հետո ճեպազրույցներ ունեցան նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջում լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը եւս հաճախ կրկնվողներից չէր նախկինում:

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս նորամուծություններին զուգահեռ էլ, ոչ պակաս նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն է սկսել նորույթներով հասարակության ուշադրությունը գրավել: «Շանթ» հ/ը քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կասկադնում զբոսնելիս տեսել է Արմեն Սարգսյանին: Ապա սոցցանցերում լուսանակարներ եւ գրառումներ հայտնվեցին, որ նախագահին ու վարչապետին սպասարկող ավտոշարասյունները կանգնում են կարմիր լույսի տակ, պաշտոնյաները փողոցում զրուցում են քաղաքացիների հետ:

Ինչ խոսք, այս երեւույթները Հայաստանի քաղաքացիների աչքին անսովոր են, քանի որ վերջին քսան տարում նրանք տեսել են արագընթաց սլացող զրահապատ ջիպեր կամ խիստ ուժեղացված անվտանգությունով շրջող պաշտոնյաներ: Երկրի առաջին դեմքերի այս գործողութունները սոցիալական ցանցերում թեժ քննարկման առարկա են դարձել, անգամ որոշ թերթերի խմբագրականներն են այս թեմային վերաբերվում: Երկրի առաջին դեմքերի այս քայլերը նման են եվրոպական եւ արեւմտյան երկրների ղեկավարների վարած «քաղաքականությանը»: Սակայն, երկրում առկա է սոցիալական լուրջ խնդիր եւ, եթե առաջիկայում այս մասով որեւէ փոփոխություն չեղավ, ապա նման նորամուծություններով քաղաքացիներին «խաբել» այլեւս չի լինի:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի համարում:

դիտվել է 39 անգամ
loading...
Լրահոս
Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասինLragir.am-ը անհարկի շահարկում է Գագիկ Ծառուկյանի անունը Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներIrakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Բագրատ Հակոբյանը՝ կամուրջ Հայաստանի և Սլովակիայի միջև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը անակնկալներ է մատուցել Կոտայքի մարզի բոլոր շրջանավարտներինՀՀԿ-ն հասկացել է, որ իր գնացքը գնացել է, և դիմել է վերջին՝ պառակտիչ գործիքին Դեղնակտուց քաղտեխնոլոգն էլ գիտի, որ ընտրության մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նշաձողը մեծամասնության քվե ստանալն է
Ամենաընթերցված