Ահա թե որքան է կազմում նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի ունեցվածքը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, 2017 թվականի հայտարարագրի համաձայն, այդ տարվա ընթացքում չի օտարել որևէ գույք, ձեռք չի բերել ու չի օտարել արժեթղթեր, ինչպես նաև չի տվել ու չի վերադարձրել փոխառություններ: Ըստ հայտարարագրի՝ այդ տարվա ընթացքում պատգամավորը չի գնել ու չի օտարել որևէ թանկարժեք գույք:

2017-ի տվյալներով նախկին ոստիկանապետի դրամական միջոցները կազմել է 3 մլն դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար: Որպես եկամտի աղբյուր նշված է աշխատավարձը, որը կազմել է մոտ 7 մլն դրամ:

Հետաքրքիր է, որ ըստ ոստիկանապետի ներկայացրած հայտարարագրերի, վերջին 3 տարիների ընթացքում նրա եկամուտները որևէ կերպ չեն փոխվել. այս տարիների ընթացքում նա բացարձակապես որևէ գույք կամ թանկարժեք իր չի գնել ու չի օտարել:


Գրեթե նույն պատկեր ունենք Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի դեպքում, թեպետ ի տարբերություն ամուսնու, տիկին Գասպարյանի դրամական միջոցներն առավել մեծ են:

Համաձայն 2017-ի հայտարարագրի՝ կնոջ դրամական միջոցները կազմել է 30 մլն ՀՀ դրամ, 18 հազար ԱՄՆ դոլար, 24 հազար եվրո: Որպես եկամտի աղբյուր նշված է աշխատավարձը, որը կազմել է մոտ 3 ու կես մլն դրամ:

Կնոջ հայտարարագիրը հիմնականում ևս դատարկ է, այստեղ գնումների կամ օտարումների մասին որևէ տեղեկություն չկա:

ArenaNews.am

դիտվել է 97 անգամ
loading...
Լրահոս
Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասինLragir.am-ը անհարկի շահարկում է Գագիկ Ծառուկյանի անունը Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բազմաթիվ խաղողագործներ ստացել են այգիների համար բետոնե հենասյուներIrakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը Էդուարդ Շարմազանովի ելույթը Սլովակիայի խորհրդարանում Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Բագրատ Հակոբյանը՝ կամուրջ Հայաստանի և Սլովակիայի միջև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը անակնկալներ է մատուցել Կոտայքի մարզի բոլոր շրջանավարտներինՀՀԿ-ն հասկացել է, որ իր գնացքը գնացել է, և դիմել է վերջին՝ պառակտիչ գործիքին Դեղնակտուց քաղտեխնոլոգն էլ գիտի, որ ընտրության մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նշաձողը մեծամասնության քվե ստանալն է
Ամենաընթերցված