Ինկվիզիցիայի զոհերի թիվը չափազանցված է

Մենք գիտենք, որ...

 

Ինկվիզիցիան միջին դարերում խարույկների վրա այրել է միլիոնավոր մարդկանց:

Իրականում այնքան էլ այդպես չէ: Իր պատմության ընթացքում ամբողջ աշխարհում ինկվիզիցիայի կողմից մահապատժի է ենթարկվել 30 000–ից էլ քիչ մարդ, ավելի քիչ, քան որևէ մի շարքային ճակատամարտի զոհերն են լինում:

Հավատաքննությունը կամ ինկվիզիցիան կաթոլիկ եկեղեցու ատյան է, որը կոչված է պայքարելու հերետիկոսության (հերձվածության) դեմ, քննել ճշմարիտ հավատին տարբեր ուսմունքների համապատասխանությունը։ Հիմնվել է 12–րդ դարի սկզբում Պապերի կողմից։ Այն մինչև հիմա էլ կա և ներկայումս կոչվում է «Հավատքի ուսմունքի սուրբ կոնգրեգացիա»: Վերջին մահապատիժը ինկվիզիցիան իրականացրել է 1826 թվականին Իսպանիայում՝ ուսուցիչ Կաետանո Ռիպոլի նկատմամբ: Մեղադրանքն այն էր , որ նա չէր թողնում աշակերտներին եկեղեցի գնալ: Ի դեպ, նրան կախել են, իսկ դագաղի վրա կրակի բոցեր նկարել:

Սկզբի համար ասենք, որ ինկվիզիցիան ամբողջ Եվրոպան չի ընդգրկել: Այն ուժեղ է եղել Իսպանիայում, որոշ ժամանակ՝ Ֆրանսիայում և Պորտուգալիայում, նաև Գերմանիայի և Իտալիայի որոշ վայրերում: Գործունեություն համարյա չի իրականացրել մնացած տարածքներում, չնայած ներկայություն ունեցել է: Ռուսաստանում, օրինակ, ստեղծված լինելով Պետրոս Մեծի կողմից՝ ինկվիզիցիան հսկում էր միայն հոգևորականներին:

Չնայած ինկվիզիցիայի կողմից իրականացված մահապատիժների թիվը կոնկրետ հայտնի չէ, բայց բոլոր հետազոտողները այն կարծիքին են, որ դա տարածված պատկերացումներից անհամեմատ փոքր թիվ է: Օրինակ, Խուան Լորենտը, որը անգամ չէր թաքցնում իր գարշանքը ինկվիզիցիայի նկատմամբ, հաշվել է մահապատժի 30 000 դեպք, որից 8 000–ը ինկվիզիցիայի գործունեության ամենաակտիվ շրջանին է վերաբերում: Ավելի ժամանակակից հետազոտողները (Հենրի Կամեն, Թոմաս Մեդդեն) գտնում են, որ Լորենտի թիվը չափազանցված է և որ ամենաակտիվ շրջանում եղել է մինչև 2 000 մահապատիժ:

Ինկվիզիցիայի իմաստն այն է, որ իրականացվի հավատաքննություն կամ հետաքննություն, որոշվի մեղադրյալի մեղավորությունը հերետիկոսության կամ վհուկության մեջ և դատավճիռ կայացվի: Մեթոդներն են՝ վկայությունները, մեղադրյալի հարցաքննությունը (նաև կտտանքների միջոցով) և այլ ապացույցների օգտագործումը: Հավատաքննության իրական նպատակը ոչ թե պատժելն է, այլ ճշմարիտ ուղուց շեղվածին իսկական հավատի բերելը: Այդ իսկ նպատակով, եթե մեղադրյալը խոստովանում է իր մեղքը և ապաշխարում, նրան խարույկի վրա չեն այրում, նշանակում են այլ պատիժ (տուգանք, ունեցվածքի բռնագանձում, կալանավորում որոշակի ժամանակով, երբեմն նույնիսկ մոտավորապես տնային կալանքի ձևով, սանբենիտո (ապաշխարածի) հագուստի կրում որոշակի ժամանակով և այլն), կամ բաց են թողնում առանց պատժի: Ի դեպ, մեծամասամբ հենց այդպիսի պատիժներ էլ նշանակվելիս են եղել: Ավելին, «կախարդին» կամ «վհուկին» ավելի ձեռնտու էր ընկնել ինկվիզիցիայի ձեռքը, քան թե աշխարհիկ դատարանի՝ իշխանության: Եթե ինկվիզիցիայի դեպքում խոստովանելով և ապաշխարելով հնարավոր էր խուսափել խարույկից, ապա աշխարհիկ դատարանը դա չէր ընդունում, և մեծամասամբ որոշումը լինում էր մահապատիժը:

Կամո Խաչիկյան 

 

 

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված