«Կցանկանայի, որ Արարատ Զուրաբյանին չկապեին նախկին՝ 90–ական թվականների ՀՀՇ–ի հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանցիներ» դաշինքը ձևավորել են ՀՀՇ և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, դաշինքի կարգախոսն է՝ «Միասին», և համարում են, որ Երևանը միասնական օրգանիզմ է, այն չի կարելի իրարից բաժանել և առանձին առանձին, իրարից անջատ դիտարկել: Դաշինքի անդամ «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը, ով դաշինքի նախընտրական ցուցակում զբաղեցնում է 4–րդ հորիզոնականը, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Երևանի խնդիրները չի կարելի իրարից անջատ դիտարկել: «Մենք համարում ենք, որ Երևանը միասնական օրգանիզմ է: Մեր քաղաքն ունի ամբողջական ոլորտային խնդիրներ, որոնց տրվելու են ամբողջական լուծումներ: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը հիմնադրելու է բոլոր ոլորտներին համապատասխան բաց բաժնետիրական ընկերություն, բոլոր երևանցիներին առաջարկելու ենք դառնալ այդ ընկերության բաժնետերեր և իրենց մասնակցությունն ունենան Երևան քաղաքի խնդիրների լուծման և քաղաքի հետագա զարգացման գործին»,– ասաց Ա. Եղոյանը:


քանի որ դրանք բոլորն էլ հրատապ լուծում են պահանջում:

«Մեր կարծիքով բոլոր խնդիրներն էլ առաջնահերթ են, ուղղակի հարկավոր է կիրթ և կառավարման փորձ ունեցող քաղաքապետ ունենալ, որպեսզի նա կարողանա ըստ հերթականության կարճ ժամանակահատվածում լուծել այդ բոլոր խնդիրները»,– ասաց Ա. Եղոյանը:

Որպես մրցակից որևէ ուժի չեն դիտարկում և նման խնդիր իրենց առջև չկա: Պարզապես մասնակցում են քաղաքային ընտրությունների այն վճռականությամբ, որ հաղթելու են: Իսկ թե ում կնախընտրի երևանցին, դա էլ ընտրությունների արդյունքները ցույց կտան: Նա համաձայն չէ, որ ներկայի ՀՀՇ–ն նախորդի հիշողությունները պետք է արթնացնի: Եվ 90–ականների ձախողումները, անհաջողությունները և թույլ տրված սխալները չպետք է կաշկանդեն ընտրողին, քանի որ նույն այդ կուսակցության իշխանության օրոք եղել են նաև ձեռքբերումներ, որոնք կարևոր են եղել երկրի համար:

«Այսօրվա ՀՀՇ–ի մեջ չեք գտնի նախկինում իր աշխատանքը ձախողած կամ վստահությունը չարաշահած որևէ գործչի: Այսօրվա ՀՀՇ–ի կազմում նվիրյալներ են, անկաշառ հայ մարտիկներ են Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, որոնց հետ մենք ունենք 11 տարվա համագործակցության մեծ փորձ: Մենք միասին Մարտի 1 ենք տեսել, միասին հետապնդումներ ու հալածանքներ ենք տեսել, այնպես որ, եթե երևանցին փորձելու է ընտրություն կատարել, ապա ես կոչ կանեմ համեմատի բոլոր թեկնածուներին ու տեսնի, թե կա՞ որևէ մեկ այլ թեկնածու, ով Երևանի տնտեսության կառավարման այդքան հարուստ փորձ ունենա: Եվ նման համեմատության արդյունքում կհամոզվի, որ Արարատ Զուրաբյանն այն քաղաքական գործիչն է եղել, ով երկար տարիներ կարողացել է աշխատել և՛ Լ. Տեր–Պետրոսյանի, և՛ Ռ. Քոչարյանի տարիներին: Եվ կարծում եմ՝ Կենտրոն համայնքի բնակիչները դեռ լավ հիշում են նրա պաշտոնավարման տարիները, և ես շատ կցանկանայի, որ Արարատ Զուրաբյանին չկապեին նախկին՝ 90–ական թվականների ՀՀՇ–ի հետ»,– ասաց Ա. Եղոյանը:

Ա. Եղոյանը կոչ արեց բոլորին, որպեսզի սիրո և համերաշխության մթնոլորտում և առանց լուրջ միջադեպերի ընթանա ողջ ընտրապայքարը, և երևանցին վստահ լինի, որ օր օրի ավելի է լավանալու համայն հայության մայրաքաղաք Երևանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված