Կերակրի աղ. սպիտակ մա՞հ, թե՞ կյանքի իմաստ

Մենք գիտենք, որ...

Կերակրի աղը «սպիտակ մահ» է: Ինչքան քիչ օգտագործվի, այնքան օրգանիզմը առողջ կլինի:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Անգամ կարելի է ասել, որ կերակրի աղը ոչ միայն «սպիտակ մահ» չէ, այլ հակառակը՝ այն «կյանքի իմաստն» է: Իհարկե, արդեն երկար ժամանակ է, որ մեզ բժիշկները ասում են, թե աղի օգտագործումը բացառապես վնասում է օրգանիզմին, բայց այստեղ մի պրոբլեմ կա՝ չկա ոչ մի հաստատված տվյալ կամ կատարված հետազոտության արդյունք, որը հաստատի, որ աղի քիչ քանակի օգտագործումը, կամ ընդհանրապես չօգտագործելը իջեցնում է ինսուլտ կամ ինֆարկտ ստանալու հավանականությունը և կարող է երկարացնել կյանքը: Ավելին, որոշ մասնագետներ համարում են, որ աղից հրաժարվելը ավելի վատ հետևանքների կհասցնի:

Աղի քանակը, ըստ մասնագետների, որոշակի կապ ունի ճնշման հետ: Հարցն այն է, որ օգանիզմում աղի պարունակությունը նպաստում է օրգանիզմում հեղուկի ավելցուկ քանակ մնալու հետ, որպեսզի կարգավորվի աղա–ջրային բալանսը: Աղի մեծ քանակը ստիպում է, որ օրգանիզմում հեղուկը շատ մնա, այսինքն՝ արյան քանակը շատ է լինում, որը և բերում է ճնշման բարձրացման, այսինքն՝ հիպերտոնիա է առաջանում, որն էլ նպաստում է սիրտ–անոթային հիվանդությունների, մասնավորաբար՝ ինֆարկտի և ինսուլտի առաջացմանը: Հենց այս տեսությունն էլ հիմք է դարձել, որ աղին պատերազմ հայտարարվի: Բայց այս ամենը՝ միայն տեսականորեն: Իսկ հաստատող ոչ մի փաստ չկա: Իրականում արդեն բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ աղի քանակության պակասեցումը մինչև օրական 4–5 գրամի բերում է ճնշման անկման, բայց ընդամենը առավելագույնը 3–5 կետով, այսինքն, եթե ճնշումը 145/90 էր, կարող է դառնալ 140/87, ինչն, իհարկե, աննշան ցուցանիշ է, որպեսզի հեռուն գնացող եզրակացություններ արվեն: Իսկ ահա ընդհանրապես բարձր ճնշում չունեցող մարդկանց մոտ աղի քանակի այդ սահմանափակումը ճնշումը իջեցնում է ընդամենը 1–2 կետով, և այդ փորող արձանագրել: Ի դեպ, աղի քանակը պակասեցնելիս ճնշումը իջեցնելու այս էֆեկտը ժամանակավոր է, քանի դեռ օրգանիզմը չի հարմարվել իր այս նոր վիճակին, այդ գործողությունը երկարաժամկետ կատարելիս ճնշում ունեցող անձի ճնշումը գալիս է հին ցուցանիշին: Ասենք նաև, որ արյան ճնշումը կարելի է իջեցնել բազմաթիվ մեթոդներով, օրինակ՝ 2 կետով ճնշումը ընկնում է մարմնի քաշը ընդամենը 3 կիլոգրամով գցելու դեպքում: Այս ամենին կարելի է ավելացնել, որ որոշ մասնագետներ գտնում են, որ աղի քանակի պակասեցումը անգամ ավելի վտանգավոր է և կարող է վնասել առողջությանը: Բավական է միայն հիշել այն, որ հղի կինը «թթու» շատ է սիրում, իսկ ինչո՞ւ: Իհարկե, աղի քանակությունը լրացնելու համար, որը մեծ քանակով կլանում է պտուղը: Փղերը հարյուրավոր կիլոմետրեր քայլում են միայն նրա համար, որ ճաշակեն հող, որը աղ է պարունակում :

Մարդիկ աղ օգտագործում են ամենաքիչը 10 000 տարի՝ սկսած այն ժամանակներից, երբ մսին առաջին անգամ աղ ցանեցին: Մոտավորապես 5000 տարի առաջ չինացիները պարզեցին, որ աղ դրած մթերքը ուշ է փչանում և ձմեռվա համար կարելի է մթերք կուտակել: Ժամանակի ընթացքում աղը արժեքավոր մթերք դարձավ: Անգամ դրա պատճառով պատերազմներ են եղել: «Սալաթ» բառը առաջանում է հենց իտալերեն աղ բառից, քանի որ հռոմեացիները բանջարեղենը աղ էին դնում: Հայերեն էլ այդպես է՝ «աղցան»: Աղի օգտագործման վերին շեմը ընկնում է մինչև 19–րդ դարի վերջը՝ մինչև սառնարանի հայտնագործումը: Սառնարանում մթերքը կարելի է պահել առանց աղ դնելու: Բայց հիմա էլ դեռ ընդունված է, որ թանկ հյուրին դիմավորում են աղուհացով:

Հին գիտնական Պլինոս Ավագը համարում էր, որ աշխարհում երկու դեղ կա՝ արևը և աղը: Վերջինս, ի դեպ, հնում իրոք նաև որպես դեղ են օգտագործել: Ներկայումս հայտնի է, որ աղի պակասությունը բերում է թուության, ախորժակի կորստի, սրտխառնոցի, փսխման: Հաստատված է, որ աղը լավ հակադեպրեսանտ է, այն կարևոր է նաև 1–ին խմբի շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ կարգավորում է շաքարի պարունակությունը օրգանիզմում, համարվում է, որ աղի քիչ պարունակությունը նպաստում է օրգանիզմում խոլեսթերինի և տրիգլիցերատների քանակի աճին, իսկ մեծ քանակը կարգավորում է սերոտոնինի և մելատոնինի նորմալ շրջանառությանը ուղեղում և նպաստում է Այցհեյմերի հիվանդության պրոֆիլակտիկային: Եվ վերջ ի վերջո պետք է հիշել, որ ցանկացած նյութ դեղ կամ թույն դառնում է միայն նրա քանակից կախված, ամեն ինչ պետք է չափավոր լինի:

Կամո Խաչիկյան

դիտվել է 6 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված