Եվրախորհրդարանը քվեարկեց Կոսովոյի հետ այցագրային ազատականացման գործընթացն սկսելու օգտին

Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ի Խորհրդի բանակցությունների գործարկումը: Համապատասխան նախաձեռնությունն աջակցության Է արժանացել սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նստաշրջանում կայացած քվեարկության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գործընթացն սկսելու օգտին հանդես են եկել 628 խորհրդարանականներից 420-ը, դեմ են արտահայտվել 186-ը: Եվս 22 պատգամավոր ձեռնպահ Է մնացել:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ Կոսովոյի իշխանություններն առաջընթացի են հասել Չեռնոգորիայի հետ սահմանազատման համաձայնագրի վավերացման գործընթացքում, եւ այժմ Կոսովոն համապատասխանում Է Եվրամիության պահանջներին՝ այցագրային ռեժիմի ազատականացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված