«Շանթ-2018». Բրիֆինգ օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ

Համապետական նշանակության «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է բրիֆինգ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Առուստամյանը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն է ներկայացրել «Շանթ-2018» զորավարժության թեման, ուսումնական նպատակները, անցկացման փուլերը, ինչպես նաև ներգրավված անձնակազմի շրջանակները և ըստ զորավարժության սցենարի՝ պայմանականորեն ստեղծված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև զորավարժության ղեկավար կազմի, դրա շրջանակում անվտանգության խորհրդի դերի և նշանակության հետ կապված հարցերին:

դիտվել է 1 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված