Իսրայելը բացել է Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը

Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել բացել Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է «The Times of Israel» թերթը:

Նրա տեղեկատվությամբ, վերջին օրերին Գազայի հատվածի հետ սահմանին «հարաբերական անդորր» Է դիտվել: Սեպտեմբերի 5-ին իսրայելական իշխանությունները «Էրեզ» հսկիչ անցակետը փակել Էին պաղեստինցիների մասնակցությամբ զանգվածային անկարգությունների պատճառով:

«Էրեզ» հսկիչ անցակետը, որը տեղակայված Է Գազայի հատվածի հյուսիսային մասում, գործարկվել Է հիմնականում Գազայի հատված եւ հակառակ ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների, լրագրողների եւ այն պաղեստինցիների անցնելու համար, որոնք Իսրայել են ժամանում բժշկական նկատառումներով՝ նախապես ստանալով հրեական պետության իշխանությունների հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 9 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված