Սա միայն ընտրություններին վերաբերող հուշագիր չէ, այլ երկարաժամկետ համագործակցություն հավաստող իրավական փաստաթուղթ

Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ՝ հոկտեմների ութին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս հանդիպումը խորհրդանշական էր այնքանով, որ թե Փաշինյանը և թե Ծառուկյանը այսօրվա դրությամբ հանդիսանում են երկրում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները, և նրանցից է ուղղակիորեն կախված ներկայիս Հայաստանի թե ներքին և թե արտաքին քաղաքականությունը:
Փաշինյան-Ծառուկյանը հանդիպումը տեղի ունեցավ դռնփակ, և մինչև հանդիպումը կավարտվեր, հանրությունը մտովի պատկերացրեց, և ինչու ոչ ՝ քննարկեց նրանց հանդիպման արդյունքը: Հանդիպման գլխավոր թեման ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ինչպես հիշում ենք որոշ կեղծ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն էին տարածում իբրև Ծառուկյանը հակահեղափոխական է, դեմ է արտահերթ ընտրություններին և առաջնորդվում է որոշ վատ համբավ ունեցող մարդկանց շահերով: Բայց երեկվա հանդիպման արդյունքները ուղղակիորեն «մատ» արեցին բոլոր այդ «լրատվականներին»: Հանդիպումը ավարտվեց նրանով , որ երկու կողմերը ստորագրեցին 4 կետից բաղկացած հուշագիր, որով երկուսնել համաձայն են դեկտեմբեր ամսին անցկացնել խորհրդարանական ընտրությունները, երկու կողմնել պետք է հետևեն ընտրությունների արժանապատիվ անցկացմանը, երկու կողմերն էլ պարտավորվում են ընտրական քարոզարշավը անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա:
Վերը նշվաշ պայմանները հուշագրի առաջին երեք կետերն են, բայց հուշագիրը բաղկացած էր 4 կետից, և չորրորդ կետը ըստ իմ խորհին համոզման ամենակարևորներից և ամենա հետաքրքիրն է՝ « Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:»
Կետում առկա են ներկայիս Հայաստանի ամենակարևոր խնդիրները, որոնց լուծման դեպքում նոր հնարավորություն կլինի Հայաստանը դարձնել իրոք իրավական պատություն: Ըստ ինձ այս կետը կարելի է բաժանել 5 ենթակետերի ՝
• Մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում
• Հայաստան-Արցախ անվտանգության ամրապնդում
• Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացում
• Ներդրումների ներգրավում
• Սոցիալ-տնտեսական բարեփոխումներ
Միայն 4-րդ կետի վերլուծելով հասկանում ենք, որ սա միայն ընտրություններին վերաբերող հուշագիր չէ, այլ երկարաժամկետ համագործակցություն հավաստող «պայմանագիր»: Ինչու՞: Քանզի 4-րդ կետում նշված խնդիրները լուծելով հնարավոր է ՀՀ-ն հանել մի նոր մականդակի, որով Հայաստանը միջազգային հանրությունում կունենա իր յուրօրինակ տեղն ու դերը: Մարդու իրավունքների մակարդակի բարձրացումը կբերի նրան, որ ՀՀ քաղաքացին կունենա իր սեփական քաղաքացիական գիտակցությունը, կհասկանա թե ինչ է նշանակում լինել քաղաքացի և ավելի կներքաշվեն քաղաքական պրոցեսների մեջ: Հայաստան-Արցախ անվտանգության ամրաբնդման մասին կարծում եմ կարիք չկա խոսելու, քանզի բոլորս էլ լավ հասկանում և գիտակցում ենք, որ միայն անվտանգության մթնոլորտի առկայության դեպքում է հնարավոր հասնել բարձրունքների, իսկ ով ավելի լավ կարող է դա ապահովել, եթե ոչ Փաշինյան-Ծառուկյան համագործակցությունը: Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմամբ մեր դիմաց կբացվեն նորանոր դռներ , որոնք կբարելավեն թե մեր տնտեսությունը , և թե մեր առօրյան: Ինչը վերաբերվում է ներդրումներ ներգրավելուն, ապա դա իրոք անհնար է պատկերացնել առանց Գագիկ Ծառուկյանի, քանզի ոչ ոքի համար գաղտնիք չէ թե ինչ հեղինակություն ու վստահություն ունի Ծառուկյանը արտասահմանյան ձեռներեցների մոտ , և նրա ունեցած վստահությունը կօգնի դեպի մեր երկրի ներգրավել ներդրումներ, ինչի շնորհիվ կլուծվի 4-րդ կետի վերջին խնդիրը ՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումները:
Ըստ ինձ, այս հուշագիրը սկիզբ է դնում Հայաստանում նոր զարգացվածության փուլի մեկնարկին, իսկ այդ փուլի հետևում կանգնած են Փաշինյանը և Ծառուկյանը:

Автоматический альтернативный текст отсутствует.

դիտվել է 2 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված