Արդյունավետ համագործակցություն՝ արդեն տասը տարի. ԲՀԿ-ն և «Единая Россия»-ն կշարունակեն զարգացնել կապերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել ՌԴ Պետդումայի «Единая Россия» խմբակցության ներկայացուցիչները: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» և Պետդումայի «Единая Россия» խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որից հետո երկու քաղաքական ուժերի ղեկավարները հանդես եկան համատեղ ասուլիսով: «Единая Россия» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևորովը կարևորեց դեռ 10 տարի առաջ երկու կուսակցությունների միջև ստորագրված հուշագիրը, որը լայն ու ընդգրկուն համագործակցություն է ենթադրում: «Շուտով կլրանա մեր կուսակցությունների միջև առկա համագործակցության տասը տարին: Համագործակցությունը համարում եմ արդյունավետ։ Լիահույս եմ, որ «Единая Россия»-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Այդ համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառում են ոչ միայն տնտեսական և մի շարք այլ ոլորտներ, այլև մշակութային, ինչպես նաև երիտասարդներին վերաբերող ծրագրեր»,-ասաց Սերգեյ Նևորովը՝ հավելելով, որ վերջերս Երևան են ժամանել իրենց կուսակացության երիտասարդական թևի ներկայացուցիչները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս կարևորեց տասը տարի առաջ ստորագրված հուշագիրն ու տասը տարի առաջ սկիզբ առած ու շարունակվող համագործությունը: «Մենք ոչ միայն խոսքով, այլև գործով պետք է հնարավորություն տանք զարգացնելու թե՛ մեր տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական և թե՛ հայ և ռուս երիտասարդների կապը: Մարդիկ համագործակցելու, ծրագրեր իրականացնելու, հայ-ռուսական հարբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու ցանկություն ունեն: Այդ բոլոր հնարավորությունները ստեղծելու համար մենք այսօր արդեն ծրագրում ենք նոր աշխատանքային խումբ ստեղծել, և, իհարկե, այդ բոլոր ծրագրերն իրականություն դարձնել»,-ասաց ԲՀԿ առաջնորդը, ով ևս արդյունավետ որակեց 10-ամյա համագործակցությունը: Գագիկ Ծառուկյանը կարևորեց նաև հայ և ռուս երիտասարդների համագործակցության հանգամանքը: «Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ մեր երիտասարդությանը փոխանցվեն մեր ունեցած կապերը, որ նրանք միմյանց հետ շփվելու, հանդիպելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություն ունենան: Մենք միշտ ասում ենք, որ մեր արժանի փոխարինողները մեր երիտասարդներն են: Պետք է հնարավորություն տրվի, որ երիտասարդությունը կարողանա իր հնարավորությունների սահմաններում, իր գիտելիքներով և իր աշխատանքով ուրույն տեղ գտնի, որ մեր փոխարինողները արժանի փոխարինողներ լինեն: «Единая Россия» կուսակցության երիտասարդական թևը՝ «Молодая Гвардия»-ն, տասն օր առաջ Հայաստանում էր, շուտով մեր երիտասարդներն են գնալու ՌԴ: Այս խումբը պետք է ավելի մեծանա, որ ավելի մեծ ծավալներով շփվելու և հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն տրվի: Պատրաստակամ եմ իրականացնել ցանկացած ծրագիր, որը երկու երկրների երիտասարդության միջև կապ կստեղծի: Մեր ապագան և երկրի արժանի փոխարինողները մեր երիտասարդներն են»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: Սերգեյ Նևերովը պատասխանեց նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին ու ընդգծեց, որ քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսին է ցանկանում տեսնել իր երկրի ապագան: «Մենք հարգում ենք հայ ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդը տեսնում է արտահերթ խորհրդարնական ընտրությունների անհրաժեշտությունը, ապա դա իր սուվերեն իրավունքն է: Հայաստանում առկա քաղաքական ուժերը պետք է կարողանան մասնակցել սպասվելիք ընտրություններին: Իսկ ամենաառաջնայինն այն է, որ ամեն ինչ անցնի ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: Կարծում եմ, որ ընտրություններից հետո ևս կշարունակվեն մեր միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները։ Վստահ եմ, որ այս ընտրությունների ընթացքում ևս ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն»,-ասաց Սերգեյ Նեվերովը։

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 1 человек, в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 6 человек, люди улыбаются, в помещении

На данном изображении может находиться: 7 человек, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 6 человек

На данном изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 1 человек, стоит и костюм

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят и костюм

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят и костюм

 

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված