Փոխվել է «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիրը

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը՝ նշելով, որ որոշում է կայացրել հեռանալ այդ պաշտոնից: Հայտարարության մեջ մասնավորաբար նշված է.

«Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը թևակոխում է նոր շրջափուլ՝ նախապատրաստվելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին...

Ինքս, բնականաբար, չեմ կարող անմասն մնալ քաղաքական գործընթացներից, ուստի որոշում եմ կայացրել հեռանալ «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից...

Խմբագրական խորհրդին առաջարկել եմ քննարկել Արտակ Ճաղարյանի թեկնածությունը այդ պաշտոնում: Վստահ եմ, որ պարոն Ճաղարյանը օբյեկտիվ և հավասարակշիռ լրատվական թիմ է կառուցելու...

Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»:

Երեկ կայացել է նաև խմբագրական խորհրդի նիստը, որի ժամանակ «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնում հաստատվել է Արտակ Ճաղարյանի թեկնածությունը: Խմբագրական խորհրդի անդամներն ու թերթի աշխատակազմը շնորհակալություն են հայտնել Վարուժան Բաբաջանյա նին՝ ար դյու ն ա վետ հա մ ա գոր ծակ ցու թյան հա մ ա ր և վստահություն հայտնել, որ համագործակցությունն այսուհետ ոչ պակաս արդյունավետ կլինի:

դիտվել է 6 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված