Ցայտնոտի մեջ հայտնված Արթուր Գևորգյանը սարսափում է նոր ընտրությունների հեռանկարից

Ասանեթ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայկական սպորտում վերջին շրջանի ամենից քննարկվող ու սկանդալային թեման դարձավ ու մնաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Այս ընտրություններն, ինչպես հիշում ենք, անց էր կացվել բավականին կոպիտ խախտումներով, ներքին կանոնակարգի բազմաթիվ կետերի շրջանցմամբ և միակ թեկնածու Արթուր Գևորգյանը նորից «ընտրվել» էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս ամենաթողութjունը հարուցել էր Հայաստանի վաստակավոր մարզիչների, բռնցքամարտիկների, ինչպես նաև բոքսի ապագայով հետաքրքրված մարդկանց զայրույթը և բողոքի տարատեսակ դրսևորումներ էր ունեցել։ Բրնցքամարտի ներկայացուցիչների հիասթափությունը այնքան մեծ էր, որ նախաձեռնել էին նոր ֆեդերացիայի կազմավորում և մեր բռնցքամարտի նորից ոտքի կանգնելու վերջին հույսը կապել դրա գործունեության հետ։ Սաակայն մինչ այժմ ոչ մի առաջընթաց չի տեղի ունենում և օդից առկախ է շարունակում մնալ հայկական բռնցքամարտի ապագան։

Այս բողոքի ալիքը գնալով ավելի լայն շրջանակ է ընդգրկում։ Ասվածի վառ ապացույցը այն է, որ այսօր Սպորտի նախարարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցում էին նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերում մեդալներ վաստակած բռնցքամարտիկները։ Այս փաստը թերևս Արթուր Գևորգյանին ցայնոտի մեջ է գցել, քանի որ զգում է, թե որքան երերուն են իր ստեղծած «թագավորության» հիմքերը։ Եվ հենց նույն այդ խուճապահար վիճակից ելնելով էլ այսօր անտրամաբանական հայտարարություն է արել այն մասին, որ պահանջում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարականը։ Ինչ խոսք զավեշատլի է նման պահանջը լսելն անգամ։ Նախ քանի որ Արթուր Գևորգյանը այնքան փոքր մարդ է սպորտում, որ ոչ մի դրական արդյունք չի գրանցել իր անվան հաշվին և հիմա այդ զրոյական դիրքերից պահանջում է մի մարդու հրաժարական, ում նախագահության օրոք մեր սպորտը թռիւչքաձև զարգացում է ապրել և անգերազանցելիչ նշաձող սահմանել։

Հետո անտրամաբանանկան է, որ Արթուր Գևորգյանը իր իսկ խարդախությամբ եփած «կաշայի» մեջ մեղավորներ է փնտրում և դա անում է բոլորովին սխալ ուղղությամբ։ Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի համար ամենից կարևորը գործն է ու արդյունքը, կարևոր է խախաղ պայմաններում աշխատելը։ Ծառուկյանը երբեք անձերի խնդիր չի դրել, նրա համար կարևորը հայրենական սպորտի բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն է եղել ու կա։

Այնպես որ Արթուր Գևորգյանի մեղադրանքները Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ մեղմ ասած անտեղի են։

Եթե Արթուր Գևորգյանի մղումներն ազնիվ են ու նա ոչ մի օրենք ու կարգ չի խախտել, ապա ինչու է այդպես սարսափած նոր ընտրությունների հեռանկարից։ Նա անշուշտ այսպիսի ագրեսիայով ցանկանում է պարտակել ոչ վաղ անցյալում իրականացրած իր օրինախախտումները։

 

դիտվել է 25 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված