Արթուր Գևորգյանը, փոխանակ ականջալուր լինի բողոքի ձայնին, ուրիշների հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում

Սերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն իրավիճակը, որ ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայում տարակուսելու առիթ է տալիս, ակնհայտ է, որ ֆեդերացիայում լարված մթնոլորտ է ստեղծվել, որն էլ իր հերթին չի կարող ազդեցություն չունենալ բռնցքամարտի զարգացման տեմպերի վրա: Սակայն բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արթուր Գևորգյանը կարծես ոչ միայն չի շտապում փորձել ինչ-որ լուծումներ տալ ստեղծված իրավիճակին, այլ մի բան էլ փորձում է ֆեդերացիայից դուրս այլ մեղավորներ փնտրել՝ ֆեդերացիայում առկա խնդիրների մեջ: Սա առնվազն տարօրինակ է, քանզի երբ կա խնդիր պետք է դրան լուծում տրվի և երբ բռնցքամարտի աշխարհի մի շարք ներկայացուցիչներ փորձում են ամեն կերպ արտահայտել իրենց բողոքն ու դժգոհությունը և պահանջում են ֆեդերացիայում առկա խնդիրներին լուծում տալ, ապա այդ լուծումը պետք է տրվի: Արթուր Գևորգյանն էլ փոխանակ ականջալուր լինի նրանց բողոքի ձայնին, ուրիշների հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում, սա ոչ այլ ինչ է քան սեփական սխալը իմացող մարդու քայլ, ով չգիտի էլ ինչ անի, որ կաշին ազատի: Հենց այս պատճառով է Գևորգյանը անհիմն մեղադրանքներ հնչեցնում նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին, իբր նա է կազմակերպել բողոքի ակցիաները ֆեդերացիայի դեմ: Անհիմն մեղադրել ուրիշներին կարող են բոլորը, բայց եթե Գևորգյանը այդքան վստահ է իր ուժերին, ապա ոչ մի խնդիր չպետք է լինի նրա համար բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացումը, բայց այս անգամ արդեն արդար և թափանցիկ ճանապարհով: Սակայն պարզից էլ պարզ է, որ Գևորգյանի համար այս հեռանկարը կարող է ոչ այնքան իր սրտով լինի, դրա համար էլ ամեն կերպ խուսափում է նոր ընտրություններից: Սակայն մեկ բան հաստատ է, այդ նոր ընտրություններն անխուսափելի են, որքան էլ որ Արթուր Գևորգյանը «նազ ու տուզ» անի:

դիտվել է 17 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված