Արթուր Ղամբարյանի առաջարկը արհեստական ինտելեկտի իրավական կարգավորման հեռանկարների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը հետաքրքիր առաջարկով  է հանդես եկել. «Սիրելի ՛ երիտասարդ իրավաբաններ, պատրաստ եմ ղեկավարել «Արհեստական ինտելեկտի (մարդ-ռոբոտի) մասնակցությունը իրավահարաբերություններին. Իրավական կարգավորման հեռանկարները» թեմայով գիտական աշխատանք կամ հետազոտությունը կատարել համահեղինակությամբ: Արհեստական ինտելեկտն ակտիվորեն ներթափանցում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներ, օրինակ՝ արհեստական ինտելեկտի կողմից քաղաքացիների բողոքների ընդունում, դրանց վերաբերյալ վարչական ակտերի կայացում, այդ ակտերի վիճարկում, կամ արհեստական ինտելեկտի պատասխանատվության հարցերը, օրինակ՝ արհեստական ինտելեկտի կողմից ավտոմեքենա վարելիս մարդու կամ նրա գույքին վնաս պատճառելու կամ արհեստական ինտելեկտի կողմից մարդուն վիրահատելու դեպքում սխալ թույլ տալու համար պատասխանատվության հարցերը: Այս զարգացումները վկայում են, որ աշխարհայացքային առումով վերանայման կարիք ունի «Իրավունքի սուբյեկտի», «իրավասուբյեկտության» և տեսական այլ հարցերի ավանդական ընկալումները:

Այս թեմայով աշխատելու գաղափարը ինձ տվել է նախկին ուսանող Սիմոնյան Սիմոնը: Հուսով, եմ ֆրանսիացիները կհաստատեն նրա՝ ատենախոսություն նույնանուն թեման, և նա ֆրանսերենով նույնպես այս թեմայով հետազոտություն կիրականացնի»,- գրել է Ա. Ղամբարյանը՝ հավելելով. «Հայաստանում այս բարդ թեմայով հետազոտությունն իրականացնելու համար հետազոտողը կամ համահեղինակը պետք է՝ ունենա իրավափիլիսոփայական մտածողություն, իրավական կյանքի ընկալման լայն տեսադաշտ, անգլերեն, գերմաներեն (կամ այլ օտար) լեզուների խորը իմացություն:
Խնդրում եմ գրել ինձ»:

դիտվել է 29 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված