Եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից. փոխնախարարը՝ զինվորների վթարված մեքենայի մասին

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» ավտոմեքենայի վթարի դեպքով ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նախաքննություն: Կառավարության նիստից հետո ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ այս առումով սխալ կլինի նախնական վարկածներ ասելը։ Փոխնախարարը հաստատեց՝ եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից:

«Իրոք, եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից։ Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ։ Հիմա հատուկ հանձնախումբն աշխատում է դրա ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլեւս երբեք տեղի չունենա։ Այսինքն, եղել են նաեւ որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որ որոշակի անսարքություններ էլ ի հայտ գան», - ասաց Գաբրիել Բալայանը։

Հիշեցնենք, որ մեքենայում եղել է 21 զինծառայող։ Վնասվածքներ ստացած զինծառայողներից 6-ն ունեն տարբեր աստիճանի կոտրվածքներ։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հոսպիտալ։

Ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհվել են չորդ շարքային զինծառայողներ:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված