Քալիֆորնիայի բարում կրակ բացած անձին ձերբակալել են

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի բարում կրակահերթ բացած տղամարդը «չեզոքացվել է», հայտարարել է Թաուզենդ Օքս քաղաքի քաղաքապետ Էնդրյու Ֆոքսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ավելի վաղ Borderline բարում ուսանողական երեկոյի ժամանակ կրակոցներ են հնչել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ անձը առնվազն 30 կրակոց է արձակել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում ոստիկանության շերիֆի տեղակալը։

Իր հերթին տեղի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ բարի շենքը ստուգվել է եւ ներկայումս տեղի վայրը սպառնալիք չի ներկայացնում։

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված