Գագիկ Ծառուկյանը նոր շունչ է հաղորդում սպորտի և պատմամշակութային արժեքների զարգացմանը

Արտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընթառաջ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Լոռվա Դսեղ գյուղ։ Նա եղել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը գտնվում էր մեղմ ասած վիճակում։ Հայաստանն ամբողջ աշխարհում հայտնի է իր պատմամշակութային ժառանգությամբ։ Ցավալի է, սակայն այսօր մեր գրեթե բոլոր պատմաշակութային ժառանգություն համարվող տաճարները, արձանները, տուն-թանգարաները գտնվում են հենց նույն անմիխաթար վիճում, և, եթե հետևողական չլինենք , գուցե գա ժամանակ, որ այլևս հնարավոր չլինի վերակառուցել։

Գագիկ Ծառուկյանի այցը Լոռվա Դսեղ գյուղ նպատակային էր, քանի որ տեղի է ունենալու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնակատարություն։ Այցի ժամանակ տուն-թանգարանի տնօրենը Գագիկ Ծառուկյանին ծանոթացրեց թանգարանի խնդիրներին, իսկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց իր վրա վերցնելու վերանորոգման ողջ աշխատանքները և հավաստիացրեց, որ շինարարական աշխատանքները կկատարվեն ամենասեղմ ժամկետներում՝ հայտարարելով, որ առնվազն հոկտեմբեր ամսին շինանարարական աշխատանքները կավարտվեն,և տուն-թանգարանը նոր «շունչ» կստանա։ 

Գուցե որոշակի թերհավատ վերաբերմունք առաջանար այս ժամկետների նկատմամբ, քանի որ ավելի երկար ժամանակ կպահանջվեր այդքան մեծ գործ անելու համար, բայց բոլոր կասկածները իսպառ վերացան, քանի որ խոստումն արդեն վերածված է իրականության։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով ոչ միայն վերանորգվել է Թումանյանի տուն-թանգարանը, այլ նաև Դսեղի մարզադահլիճը, որը անբարեկարգ վիճակում էր գտնվում։ Նոր մարզադահլիճների կառուցումը կնպաստի սպորտ ոլորտի զարգացմանը։ Սպորտը առողջ ապրելու գրավական է։ 

Բազմիցս ականատես ենք եղել Գագիկ Ծառուկյանի կատարած բարեգործություններին, և այս անգամն էլ բացառություն չէր։ Անխոս այս ամենը իր դրական ազդեցությունը կունենա Դսեղ գյուղի մշակույթի և սպորտի զարգացման գործում, ինչը նաև գլոբալ առումով մեր երկրի մշակույթի ու սպորտի զարգացման հերթական խթաններից է:

դիտվել է 21 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված