Արթուրը պետք է հասկանա, որ իր «ժամկետ»-ն անցել է

Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Գևորգյան ՝ մարդ, ով տարիներ շարունակ իր վարած սպորտային քաղաքականության արդյունքում գրեթե վերացրեց բռնցքամարտի բնագավառը: Մարդ , ով ամեն գնով կառչեց «աթոռից», անգամ չգիտակցելով, թե դրանով ինչ վնաս է պատճառում հայկական բռնցքամարտին: Եթե ունեք ծանոք բռնցքամարտիկներ, ապա հարցրեք նրանց, թե ո՞վ է Արթուր Գևորգյանը, և համոզված եմ պատասխանը լսելուց հետո դուք կսովորեք նորանոր «թթու» խոսքեր:
Ինչևէ այս անձնավորությունը կրկին անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է , թե բռնցքամարտի աշխարհը սկսել է պառակտվել այն բանից հետո, երբ նա ցանկություն է հայտնել հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Իրականում բոլորս էլ հիշում ենք ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները բացահայտ կերպով կեղծվեցին, երբ այն մարզիչներին, ովքեր դեմ էին Գևորգյանին, անգամ թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, և կողմ քվեարկեցին միայն նրանք, ովքեր որոշակի արտոնություններ էին ստացել տվյալ անձի կողմից: Արթուր Գևորգյանը առաջին անգամ չէ, որ փորձում է իր մեղքը «գցել» ուրիշների վրա: Ըստ իս նա շարժվում է նախանձով: Մասնավորապես այս ամենին վկայում է այն, որ նա այդ նույն հարցազրույցում նշել է, որ ՀԱՕԿ-ը սխալ սպորտային քաղաքականություն է վարում: Ցանկանում եմ քեզ հիշեցնել, որ Օլիմպիական կոմիտեն ամեն կերպ աջակցում է հայազգի մարզիկներին, տրամադրելով թե լավագույն մարզվելու պայմանները ՝ Օլիմպավանը, որը կառուցվել է ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի անձնական միջոցներով , և թե ֆինանսական պարգևատրումներ: Տվյալ քաղաքականության արդյունքում այսօր մեր սպորտային ասպարեզը գրանցել է բազում հաջողություններ: Մենք ունեցանք և օլիմպիական չեմպիոն, և Եվրոպայի չեմպիոն, և Աշխարհի չեմպիոն: Հիշեցնեմ նաև որ մարզիկները ամեն ամիս ստանում են թոշակ, որպեսզի չմտածեն աշխատանք գտնելու մասին և ավելի լավ մարզվեն:
ԵՎ այսպես ակնհայտ է դառնում, որ Գևորգյանը մեղմ ասած նախանձում է ՀԱՕԿ-ի արձանագրած հաջողություններին, քանզի իր նախագահ եղած ժամանակ մեր բռնցքամարտը առանձնապես հաջողություններ չի գրանցել միջազգային ասպարեզում:
Ուղղակի Արթուրը պետք է հասկանա, որ իր «ժամկետ»-ն անցել է , և պետք է աթոռը զիջի այն մարդուն, ով կկարողանա ճիշտ քաղաքականություն վարել և վերակենդանացնել հայկական բռնցքամարտը:

դիտվել է 20 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված