Հայկական բռնցքամարտի հոգևարքը և Արթուր Գևորգյանի ամբիցիաները

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որպես սպորտի ոլորտով հետաքրքրված մեկը, ով նաև սրտացավ է հայրենական սպորտի, և, ընդհանրապես, մարզիկների ճակատագրով, չեմ կարողանում անտարբեր մնալ հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակի հանդեպ:
Ինչևէ, ստացվել է այնպես, որ նախկին ռեժիմի սիրելի և հովանավորյալ Արթուր Գևորգյանը ունքերին կորաձև պարաբոլա հաղորդելով՝ արդեն մի քանի ամիս է պնդում է, թե իրեն՝ բռնցքամարտի ոլորտի երախտավորին, ցանկանում են հեռացնել դաշտից՝ ելնելով զուտ անձնական նկատառումներից: Վերջերս նորից մի հարցազրույց է տվել, որում նախապես սերտած դրույթներից բացի, ոչ մի նորություն չկա:
Եթե իրադարձությունները հերթականությամբ շարադրենք, ապա ստացվում է այսպես.
-Հայկական բռնցքամարտը 2013-ից ի վեր, ինչ նա ստանձնել է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, անկում է ապրել, միջազգային մրցաշարերից մեր մարզիկները վարկանիշ չեն կարողանում վաստակել,
-Այն պահին, երբ Գևորգյանի հովանավորյալ ուժը հեռացվում է իշխանությունից, մարզիկները ևս բարձրացնում են իրենց ձայնը՝ պահանջելով վերջինիս հրաժարականը,
-Հրաժարական նա տալիս է, սակայն կազմակերպում է հապճեպ ընտրություներ, որոնցում առաջադրվում է միայն ինքը, և նախկին գործելաոճի ոգով վերընտրվում նախագահ,
-Պատվախնդիր մարզիկները, իհարկե, սա չեն հանդուրժում և դիմում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նոր ֆեդերացիա ստեղծելու խնդրանքով:
Ամեն ինչ ավելի, քան պարզ է: Ափսոս, որ աթոռից կառչած մնալու մոլուցքը հիմա էլ մեզ մի ամբողջ բռնցքամարտի ոլորտ է արժենալու: Վերջին հարցազրույցի մեջ կարդում եմ մի միտք. «Ես, իմ անձով, մեծ հեղինակություն եմ վայելում ԱԻԲԱ-ի անդամ երկրների մեծամասնության շրջանում»: Սա նման է նրան, երբ որևէ տղա հայտարարում է. «ես լավ տղա եմ»: Անմիջապես հասկանում ես, որ գործ ունես մանրապճեղի հետ:
Եվ նախկին ռեժիմի արժեքները կրող սույն անձը դեռ մի բան էլ ցանկանում է առաջադրվել ՀԱՕԿ նախագահի պաշտոնում: Երևի թե մեկ ոլորտը ավիրելը բավական չէ, նրան հատուկ առաքելություն է հարկավոր՝ ՀԱՕԿ-ի ներկայիս նախագահ Գագիկ Ծառուկյանի այսքան տարվա շենացրած սպորտաձևերը ևս քանդելու:
Մաղթենք Արթուր Գևորգյանին բավարար ողջամտություն՝ հայկական սպորտում իր անունը սև տառերով չգրելու համար:

դիտվել է 19 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված