Գագիկ Ծառուկյանի հռչակած տնտեսական հեղափոխությունը իրակնություն է դառնում

Վարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական բռնի համակարգը համատեղ ջանքերով տապալելուց հետո, Գագիկ Ծառուկյանը ձեռնամուխ եղավ շարունակել հեղափոխական տրամադրությունները հռչակելով տնտեսական հեղափոխության գաղափարը: Այո տեղի ունեցած քաղաքական բարեփոխումները չափազանց կարևոր են, սակայն դրանց արդյունքները տնտեսական առումով տեսանելի չեն հասարակ բնակչության համար, քանզի լուծված չեն գործազրկության, աղքատության և բազում այլ հարցեր, և անհրաժեշտ են հստակ քայլեր այս ուղղությամբ : Երկրի տնտեսության մեջ բեկում մտցնելու, այն վերափոխելու և ժողովրդի կարիքները բավարարող դարձնելու համար պետք են խոշոր ներդրումներ և աշխատանքային նոր մշակույթի ձևավորում: Գագիկ Ծառուկյանի հրավերով տնտեսական հեղափոխությանը կյանք հաղորդելու համար Հայաստան ժամանած բազմաթիվ խոշոր գործարարները և կազմակերպություններ արդեն իսկ սկսել են լայն թափով իրենց գործունեությունը: Հայտարարվելեն մի քանի միլիարդը գերազանցող ծրագրերի մասին, որոնք կյանքի են կոչվում բոլորի աչքի առաջ: Յուրաքանչյուր ոլորտում կան հատուկ մարդիկ, ովքեր հստակ տիրապետում են տվյալ ոլորտի նրբություններին, և եթե խոսքը գնում է տնտեսության, արտադրության, առևտրի և աշխատանքի կազմակերպման մասին, ապա Գագիկ Ծառուկյանը այս տեսանկյունից չունի մրցակիցներ Հայաստանում, դա պարզ է դառնում և մի կարճ հայացք ես գցում նրա գործունեությանը, և առանց որևէ վարկյան մտածելու Հայաստանի տնտեսական բլոկը կարելի է վստահել նրան: Տնտեսական հեղափոխությունը, որի կարիքը այդքան զգում է Հայաստանը արդեն իսկ իրականություն է դառնում և կարճ ժամանակ անց էական փոփոխություն տեղի կունենա հասարակ մարդկանց կյանքում:

դիտվել է 17 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված