Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը չափազանց դրական է ազդում մեր երկրի վրա

Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացածիս համար հաճելի է, երբ օտարազգի հայտնի գործիչներ հյուրընկալվում են Հայաստանում և իրենց դրական կարծիքն արտահայտում մեր երկրի վերաբերյալ: Նմանատիպ իրադարձությունները ավելի են բարձրացնում մեր երկրի բարի համբավն ու միջազգային վարկանիշը, ինչն էլ իր հետթին դրական է ազդում արտաքին քաղաքականության վրա:
Վերջին 3 ամսում Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանեց Ռուսաստանի պետ-դումայի իշխող կուսակցության ՝ «Եդինայա Ռոսիյա»-ի պատգամավորներից կազմված պատվիրակությունը, ինչն ավելի ամրապնդեց հայ-ռուսական խորհրդարանական ուժերի միջև համագործակցությունը, հյուրընկալվեց նաև Քուվեյթի թագաժառանգը, ով անսահման վստահություն ունենալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոստացավ ներդրումներ անել Հայաստանում և բացել հսկայական՝ երկաթի վերամշակման գործարան: Հյուրեր կային նաև Սինգապուրից, ովքեր վեհաժողովի ընթացքում կիսվեցին իրենց փորձով և ստեղծեցին հայ-սինգապուրյան կապ:
Թվում է , թե տարին ավարտվում է և այս տարի այլևս հյուրեր չենք ունենա, բայց ժամեր առաջ պարզ դարձավ , որ Հայաստանում հյուրընկալվել է բրիտանական պատվիրակությունը Լորդ Մոդի և Բարոնուհի Ֆինի ղեկավարությամբ: Բրիտանացիների այցի նպատակը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումն է, քանզի ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիան ցանկանում է դուրս գալ Եվրոմիությունից և նոր ռազմավարական կապեր է փնտրում մեր տարածաշրջանում: Հարցին , թե ինչու հենց Հայաստանը, Լորդ Մոդը պատասխանեց որ շատ է լսել Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին և ցանկություն ունի համագործակցելու:
Բոլոր այս այցերը մեծ նշանակություն ունեն մեր պետության համար, և ամենևին էլ պատահական չէ, որն նրանք ժամանում են հենց Գագիկ Ծառուկյանի հրավերով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ծառուկյանը ունի մեծ հեղինակություն Հայաստանից դուրս , և տարիներ շարունակ օգտագործում է իր հեղինակությունը հանուն Հայաստանի զարգացման և բարգավաճման: Համոզված եմ, որ Ծառուկյանի արտաքին կապերը դեռ շատ են պետք գալու թե՛ տնտեսության զարգացման և թե՛ քաղաքականության հստակեցման համար:

դիտվել է 17 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված