3 ավտոմեքենա, աշխատավարձից գոյացած եկամուտ. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գ. Բաբայանը հայտարարագրել է «OPEL ASTRA 1.4», «VAZ 2115», «MERCEDES–BENZ C 180» մակնիշների երեք ավտոմեքենա:

Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Տվյալներ չկան նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցների, հանձնած փոխառությունների վերաբերյալ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամտի չափը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ մինչ այս Գ. Բաբայանն աշխատել է մի շարք տպագրատներում: 2015թ. փետրվարից մինչև 2016թ.–ի սեպտեմբերն աշխատել է Ուրալի դաշնային համալսարանում (УрФУ)՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Գ. Բաբայանը 2016թ.–ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերին:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված