Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկել է բարձրացնել տնտեսական սուվերենությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է մտածել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքների ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում:

«Առաջարկում ենք քննարկել Եվրազեսում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքներ ստեղծելու հարցը: Դա թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային վճարային համակարգի կայունությունը՝ դրանք ավելի անկախ դարձելով դոլարից և այլ օտարերկրյա արժույթներից: Դա բառի բուն իմաստով տնտեսական սուվերենության բարձրացումն է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև ասել է, որ ԵԱՏՄ տարածքում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը թույլ կտա Միության անդամ երկրների ՀՆԱ-ն ավելացնել 9 միլիարդ դոլարով:

 

դիտվել է 2 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված