Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված