Էդմոն Մարուքյանը քաղաքական կոմայի մեջ է

Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, քաղաքական ուժերը իրենց վերջին ջանքներն են ներդնում ժողովրդի վստահության քվեն շահելու համար: Սակայն այդ ամենը որոշ գործիչների մոտ արդեն հասել է աբսուրդի աստիճանի և տեսնելով, որ իրենք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում և ժողովրդի քվեն չեն ստանա ընկել են քաղաքական կոմայի մեջ: Վերը նշված կոմայի մեջ է գտնվում շատ շուտով քաղաքական դիակների շարքերը համլեր պատրաստվող Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը ագրեսիվ ձևով փորձում է ապացուցել, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը, սակայն ինքն էլ իր ասածին չի հավատում ու դրանից ագրեսիան բազմապատկվում է: Քանզի ինչքան էլ Էդմոնի նման կարիերիստը ուզենա հայտնվել խորհրդարանում շատ լավ գիտի, որ երկրորդ քաղաքական ուժը ԲՀԿ-ն է լինելու՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Գագիկ Ծառուկյանը ժողովրդի համար տարիների արած մեծ աշխատանք ունի, դրա համար էլ ստացել ու վստահաբար ստանալու է ժողովրդի վստաության քվեն: Իսկ ինչ է արել Էդմոն Մարուքյանը բացի զազրախոսելը, հեղափոխությունից վախենալը, պատասխանը մեկն է՝ ոչինչ: Դրա համար էլ Մարուքյանը ընտրությունների արդյունքնում կստանա ոչինչ,այս ամենը քաջ գիտակցելով Մարուքյանը իր սիրելի պաթետիկ տոնով ինքնամոռած կերպով կայացած քաղաքական գործիչներին է փորձում մեղադրել իր՝ քաղաքական դաշտում այդպես էլ չկայանալու մեջ: Մնում է հուշել Մարուքյանին, որ նոր քաղաքական իրավիճակում իր նման չկայացած քաղաքական գործիչը պարզապես տեղ չունի, թող կամաց-կամաց սկսի համակերպել այդ մտքի հետ, որ հետո շատ ցավոտ չլինի իր երազած, իր իսկ կողմից մտացածին բարձրունքից ընկնելը:



դիտվել է 2 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված