Oratert.am | Նիկոլ Փաշինյանի կինը դիմել է Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի կինը դիմել է Սերժ Սարգսյանին

Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր Հանրապետության հրապարակի հավաքի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ հորդորելով որքան հնարավոր է արագ գրել հրաժարականի դիմումը ու լուծում տալ ստեղծված իրավիճակին:

«Սերժ Սարգսյան, մենք ձեզ խնդրում ենք, ես ուզում եմ խնդրել, շուտ արեք այդ բանը, չնայած մենք դեմ չենք, մենք վայելում ենք այս վիճակը, մենք դեմ չենք վայելել այն, ինչն այս օրերին կատարվում է Երևանի փողոցներում, բայց կան կարևոր խնդիրներ: Հաճույքը՝ հաճույք, բայց Դուք պետությունը մի՛ վտանգեք: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Սերժ Սարգսյանը քնելու այս գիշեր առանց դա անելու, նա պետք է իր գեղեցիկ ձեռագրով գրի այդ դիմումը և հեռանա, միևնույն է, խաղաղ է հեռանալու, Մարտի մեկ չի լինելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանի կինը:
Աննա Հակոբյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի մատնանաշած քայլերն ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում չի ստորագրել: Միաժամանակ, նա ողջունել է անազատության մեջ գտնվողներին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից ու ասել, որ կարող են հանգստանալ, իրենք կշարունակեն սկսած գործը:

դիտվել է 1600 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված