Oratert.am | «Այսօր իմ մաքսազերծումը եղավ ֆանտաստիկ անհավատալու աստիճան արագ ու առանց կաշառքի»․ քաղաքացու շնորհակալական նամակը՝ Փաշինյանին

«Այսօր իմ մաքսազերծումը եղավ ֆանտաստիկ անհավատալու աստիճան արագ ու առանց կաշառքի»․ քաղաքացու շնորհակալական նամակը՝ Փաշինյանին

Ընկերս ապրանք է մաքսազերծել.

«Բարև Ձեզ պարոն վարչապետ։ Դեռ շոկի մեջ եմ և բառեր չեմ գտնում արտահայտեմ մի ֆանտաստիկ երազին նմանվող դեպքերը, որոնք տեղի ունեցան այսօր։

Նախ ասեմ, որ ես ապրանքներ եմ ներմուծում Հայաստան և լավ ծանոթ եմ մաքսայինի աշխատանքի մեթոդներին։ Այսօր իմ մաքսազերծումը եղավ ֆանտաստիկ անհավատալու աստիճան արագ։ Էլեկտրոնային եղանակով իրական մաքսային արժեքներով և որ ամենակարևորը առանց 1 լումա կաշառքի։ Տևեց 5 րոպե նախկին 5 օրվա փոխարեն։ Անչափ հիացած եմ ու շնորհակալ։

Ասեմ մի այլ դրվագ։ Իմ աշխատողը ազատված է բանակից միգրեն հիվանդության պատճառով։ Արդեն չորրորդ անգամ հետաձգվել էր տարբեր ժամկետներով։ Իրոք հիվանդ է։ Մեկ շաբաթ առաջ հերթական բուժզննության ավարտին հասկացրել էին, ճիշտ է ունի հիվանդություն, բայց կտանեն բանակ եթե շատ կլորիկ գումար չտան ծնողները։

Այսօր հերթական բուժզննումն էր և ասել էին, որ իրոք հիվանդությունն առկա է և իրավունք չունի ծառայելու։ Ասեմ ավելին, ճանապարհածախսն էլ էին փոխհատուցել 2000 դրամ, որը ստացել էր հիվանդանոցի կասսայից։ Ով լսում է այս երկու դրվագը ասում են կարողա երազի մեջ ենք, այդքան անիրական է թվում այս ամենը։ Աստված Ձեզ առողջություն տա պարոն վարչապետ»։

Աղբյուրը՝ bavnews.am

դիտվել է 36 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված