Էդուարդ Աղաջանյանը իր DJ-ինգով զբաղվելու մասին

Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջով գրում է՝

Վերջին օրերին շատ խոսվեց Ձեր խոնարհ ծառայի DJ-ինգով զբաղվելու մասին: Ուրախ եմ, որ արձագանքներն առավելապես դրական էին: Բայց կարևոր եմ համարում նշել, որ դա ինձ համար մշտապես եղել է հոբբի և ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք, ինչպես կլիներ օրինակ կիթառ կամ դաշնամուր նվագելը: Ըստ այդմ, այն երբևէ չի հանդիսացել գումար վաստակելու միջոց:

Այս կարգավիճակում, ժամանակի սղության բերումով վստահաբար պակաս ժամանակ կունենամ տրամադրել երաժշտությանը, քանի որ անվերապահորեն ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և գործիս մոտենում եմ առավելագույն պատասխանատվությամբ:
Առաջնահերթությունները հստակ են:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ժամանակ առ ժամանակ կունենամ հնարավորություն Ձեզ հետ շփվելու նաև երաժշտության միջոցով:

ՀՀ Քաղաքացու խոնարհ ծառա

դիտվել է 47 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված