ՀՀԿ-ական հաստիքային տեխնոլոգներն ու կայքերը հայտնվել են ցայտնոտի մեջ

Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրությունների, մասնակցում է հաղթելու նպատակով․ սա քաղաքական աքսիոմ է, որը կարող է վիճարկել միայն տգետը։ Բայց պարզվում է, նման տգետներ հայաստանյան լրատվական, վերլուծական և սոցցանցային դաշտում բավական շատ կան։

Այսպես, նախօրեին Նաիրա Զոհրաբյանը հայտատարել էր, որ ԲՀԿ-ն ընտրություններինձայների բացարձակ մեծամասնություն հավաքելու հայտ է ներկայացնելու, այլ կերպ ասած, մասնակցելու է ընտրություններին 50+1 ձայներ ստանալու ակնկալիքով։

Նաիրա Զոհրաբյանը այս հայտարարությունը արել էր ԲՀԿ-ի մասով։ Բայց մի՞թե Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում կա որևէ լուրջ քաղաքական ուժ, որը ընտրություններին չի մասնակցում հաղթելու, բացարձակ հաղթանակ տանելու ակնկալիքով։ Վստահ ենք որ չկա, իսկ եթե կա նման ուժ, ապա այն շատ արագ վերանալու է քաղաքական դաշտից, ինչպես ՀՀ-ում դադարել են գոյություն ունենալ նման տասնյակ կուսակցություններ։

Սակայն Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարությունը իսկական ցայտնոտի մեջ է գցել ՀՀԿ-ականներին, որոնք երեկվանից խուճապային տրամադրությամբ անցել են գործի։ Իսկ նրանց ակնհայտ խուճապը հատկապես երևում է այն բանից, որ գործի են անցել՝ օգտագործելով իրենց ողջ արսենալը․ կայքեր, հաստիքային վերլուծաբաններ, ֆեյսբուքյան օգտատերեր։

Օրինակ, արդեն տխրահռչակ Iravunk.com կայքը, ինչպես և սպասվում էր, անդրադարձել է այս թեմային, բայց այն փորձել է ներկայացնել այլ լույսի ներքո՝ ղեկավարվելով իր կողմից որդեգրած պառակտիչ գործունեության ոգով։ Այս կայքը Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը օգտագոծել է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև սեպ խրելու փորձի համար և գրել մի հերթական ապատեղակատվական կեղծ նյութ՝ կրկին հիմնվելով իր գոյություն չուենցող աղբյուների վրա։

Իրականում Iravunk.com կայքն էլ գիտի, որ ընտրություններին գնում են միայն հաղթելու համար։ Գիտի շատ լավ, քանի որ տարիներ շարունակ սպասարկել է ՀՀԿ—ի շահերը, որը միշտ ձգտում էր ձայների բացարձակ մեծամասնության՝ հաշվի չնստելով մեթոդների ու մեխանիզմների արդարացիության հետ, ինչն էլ ի վերջո դարձավ ՀՀԿ-ի քաղաքական վախճանի պատճառ։

Այսօր Iravunk.com կայքը, ապա մի քանի ՀՀԿ-ականամերձ հաստիքային վերլուծաբաններ և օգտատերեր, որոնք շարունակում են սպասարկել ՀՀԿ-ի շահերը, հրահանգված զարմանք են հայտնում Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ։
Սակայն ՀՀԿ-ական արսենալին և գործիքակազմին պետք է հուսախաբ անենք և ասենք, որ որքան էլ նրանք հիստերիկաբար գոռան և փորձեն ԲՀԿ-ի ցանկությունը ներկայացնել այլ լույսի ներքո, միևնույն է ԲՀԿ-ն , ինպես ցանկացած իրեն հարգող և ծանրակշիռ քաղաքական ուժ, միևնույն է ընտրություններին մասնակցելու է ձայների բացարձակ մեծամասնություն ստանալու ակնկալիքով, ինչպես մնացյալ բոլոր ուժերը, բայց ոչ ՀՀԿ-ն, որը լավ է գիտակցում, որ հողը վերջնականեպս փախել է իր ոտքերի տակից և նման հույսեր փայփայելը արժանանալու է հասարակության ամենախիստ պատասխանին։

դիտվել է 42 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված