Oratert.am | ՀՀԿ-ն հասկացել է, որ իր գնացքը գնացել է, և դիմել է վերջին՝ պառակտիչ գործիքին

ՀՀԿ-ն հասկացել է, որ իր գնացքը գնացել է, և դիմել է վերջին՝ պառակտիչ գործիքին

Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀԿ-ականամերձ լրատվականները հայտնվել են մի իրավիճակում, որը հոգեխանգարմունք է հիշեցնում։ Երբեմնի՝ Հայաստանի ողջ իշխանական ռեսուրսներին տիրապետող ուժը այսօր մղձավանջի պես սարսափում է արտահերթ ընտրությունների փաստից։ Դրա պատճառները հասկանալի են, քանի որ ՀՀԿ-ում հասկանում են, որ զրկվել են ընտրախախտումների բոլոր ռեսուրսներից և առաջիկա արտահերթ ընտրությունների խայտառակ արդյունք են գրանցելու։ Դա է պատճառը, որ եթե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ խոսում է առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների մասին, ՀՀԿ-ի մոտ միանգամից ճնշման տատանումներ են լինում։

Երեկ այդ օրերից մեկն էր, իսկ պատճառը Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն էր, ըստ որի ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին ձայների բացարձակ մեծամասնություն ստանալու ակնկալիք ունի։

Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարությունը միանգամայն բնական է, քանի որ ցանկացած ուժ ընտրություններին մասնակցում է միայն հաղթելու ակնկալիքով։ Դա է հուշում տարրական քաղաքական տրամաբանությունը։ Բայց այս հայտարարությունը, չգիտես ինչու, խառնելէ ՀՀԿ-ի բոլոր խաղաքարետրը, որոնք երեկվանից իրենց ողջ, տեղ-տեղ ժանգոտած գործիքակազմը գործի են դրել՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը սևացնելու կամ այլ լույսի ներքո ներկայացնելու համար։

Օրինակ ժանգոտած գործիքակազմից ակտիվացել է Iravunk.com կայքը, որը ընդհանրապես վերջին օրերին լծվել է Ծառուկյանի և Փաշինյանի միասնությունը պառակտելու անհույս գործին։ Այս կայքը հենց այս լույսի ներքո էլ փորձել էր ներկայացնել Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը։

Գործի էին դրվել նաև ՀՀԿ-ի շահերը սպասարկող հաստիքային վերլուծաբաններ, որոնք համատեղության կարգով նաև «ռասկրուտկա» արված օգտատերեր են և գրում են միայն այն, ինչը նրանց հրամայում են գրել, և ասում են այն, ինչը նրանց հրամայում են ասել։ Սրանք կոչվում են վերլուծաբաններ, տեխնոլոգներ և այլն, բայց իրականում ընդամնեը ՀՀԿ-ական գործիքակազմի ներկայացուիցչներ են։

Այս ամբողջ գործիքակազմը գործի է դրվել, որպեսզի սևացնի Նաիրա Զոհրաբյանի՝ 50+1 ձայներ տանելու հայտարարությունը։ Այնինչ ընդամենը ամիսներ առաջ նույն այս գործիքակազմը առավոտից երեկո արդարացնում էր ՀՀԿ-ի 50+1քվեներ ստանալու մղումներն ու մեթոդները։ Երբ ՀՀԿ-ն էր գնում 50+1 ձայն ստաանլու, սրանք կամ ձկան պես լուռ էին, կամ խոսում էին միայն որպես ՀՀԿ-ի փաստաբաններ, իսկ այսօր, երբ այդ մասին ասում է Նաիրա Զոհրաբյանը, նույն այդ անձինք, կայքերը անմիջապես «ֆաս» հրամանով հարձակվում են։

ՀՀԿ-ի գնացքը գնացել է։ Դե ֆակտո այդպես է, որը պետք է միայն ամրագրվի դե յուրե։ Իսկ դրա համար պետք են արտահերթ ընտրություններ, որպեսզի փաստացի ամեն ինչից զրկված ՀՀԿ-ն իրավական առումով էլ զրկվի ամեն ինչից։ Հենց այս փաստն է, որ սարսափեցնում է ՀՀԿ-ին, երբ որևէ մեկը խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Այդ սարսափը կրկնապատկվում է, երբ որևէ մեկը խոսում է առաջիկա ընտրություններին ձայների բացարձակ մեծամասնություն տանելու մասին։

Դա է պատճառը, որ երեկվանից կրկնակի սարսափած ՀՀԿ-ն հարձակվել է ԲՀԿ-ի կողմից հնչեցված հայտարարության վրա։ Բայց, ինչպե սժամանակին ասել է Ուինսթոն Չերչիլը, դուք երբեք չեք հասնի ձեր ուզած վայրին, եթե ամեն հաչող շան վրա քար նետելու համար կանգնեք։

դիտվել է 52 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված