Irakanum.am կայքը շարունակում է իր պառակտիչ գործունեությունը

Աշոտ Աղայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թեմաներ կան, որոնց մասին ինչքան էլ խոսես, միևնույն է քիչ է։ Օրինակ անհնար է անընդհատ չխոսել որոշ լրատվամիջոցների մասին, որոնք առավոտից երեկո լծված են համաժողովրդական շարժման հաղթանակի և Ծառուկյան-Փաշինյան միասնության դեմ պառակտիչ գործին։ Դրանց թվին է պատկանում, օրինակ, Irakanum.am կայքը։
Թե ի՞նչ է շահում այս լրատվամիջոցը նման անպատվաբեր և թշնամական գործի համար, կարելի է որոշակի պատկերացումներ կազմել․ խոսքը, բնակաբար, ընդամենը 30 արծաթի մասին է, այսինքն ինչ-որ փշրանքների, որոնք պատվիրատու անձինք կամ ուժերը շպրտում են այս լրատվամիջոցին իր ստոր գործը անելու համար։

Իսկ ինչ է կորցնո՞ւմ․ կորցնում է հասարակության առջև պարզերես դուրս գալու, համաժողովդրական շարժամն հաղթանակի բերկրանքը ճաշակելու, ապագա երջանիկ և զարգացած Հայաստանը վայելելու և դրանում նաև իր ներդրած փոքր լումայի մասին խոսելու հնարավորությունից, քանի որ անում է ճիշտ հակառակը։

Այս կայքը, որը այսօր լծված է հատկապես Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ պատվիրված սուտ նյութեր գրելու գործին, արդեն իսկ գամվել է անարգանքի սյունին, քանի որ սոցցանցերում վաղուց արդեն շրջանառվում են նմանատիպ լրատվամիջոցների պառակտիչ գործունեության մասին բազմաիթվ գրառումներ։ Օրինակ այս լրատվամիջոցը այսօր գրել է, որ Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի կապակցությամբ նվերներ է պատրաստել Կոտայքի մարզի շրջանավարտների համար, և դա վերագրում է առաջիկայում սպասվելիք արտահերթ ընտություններին, իբր ԲՀԿ-ն դրանով նախընտրական դիվիդենտ է հավաքում։

Հասկանալի է, որ վերջին աստիճանի սրիկան պետք է լինես նման սուտ գրելու համար։ Բավական է միայն նշել, որ Գագիկ Ծառուկյանը 2003 թվականից ի վեր, արդեն 15 տարի, Վերջին զանգին նվերներ է պատրաստում շրջանավարտենրի համար։ Ինչպե՞ս կարելի է արդեն ավանդույթ դարձած այս արարողությունը վերագրել ընտրություններին։ Իհարկե միայն պատվերի շրջանակներում, որով ուղղորդվում է այս կայքը, որը, ի դեպ, այնքան անորակ և էժանագին տեսք ու բովանդակութուն ունի, որ անմիջապես պարզ է դառնում, որ գործ ունենք, այսպես ասած, «երկու կոպեկով» ստոր և պառակտիչ գործունեություն ծավալող, էժան գնով աշխատող վարձու գրչակի հետ, այլ կերպ ասած էժան աշխատուժի հետ, որոնց վարձել ու աշխատացնում են ինչ-որ ուժեր, ովքեր սարսափած են ԲՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններին գրանցվելիք ցուցանիշներից։

Մի՞թե արժեր նման էժանագին պատվերի համար սևացնել սեփական դեմքն ու անունը, արժանանալ պառակտողի ու թշնամու պիտակին։ Վստահ ենք, որ ինքնասիրություն ունեցող որևէ քաղաքացի, անգամ բարձր վճարի դեպքում, չէր լծվի նման հակաժողովրդական գործին։ Բայց, ինչպես երևում է, գործ ունենք ինքնասիրության նշույլ անգամ չունեցող գրչակների հետ։

դիտվել է 10 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված