Oratert.am | Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակի առթիվ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակի առթիվ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Դարավոր ընդմիջումից հետո՝ արդար պայքարի ու մահվան պատերազմներում 1918 թվականի մայիսի 28-ին, կերտվեց մի նոր պետություն՝ Հայաստան:

Հայաստանի Հանրապետության կազմավորման օրը հայոց պատմության էջերում ոսկետառ գրված փառավոր տոներից է: Այն հայ ժողովրդի և պետականության վերածննդի սիմվոլն է, շարունակականության, արարման և առաջընթացի լավագույն ապացույցը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն ու առհասարակ հայ ժողովրդին ճակատագրով բաժին հասած ու հերոսաբար հաղթահարված դժվարությունները այսուհետ կոչված են անվանելու հաղթանակի ու խաղաղության տոներ:
Հայ մարտիկների ազգային մտածելակերպի, վճռական քայլերի, սկզբունքայնության, միասնական կամքի, անկոտրում ոգու և պայքարի շնորհիվ է, որ այսօր ապրում ենք մարտահրավերներից չընկճվող ու օր օրի հզորացող Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակի առթիվ: Այսօրվա սերունդը պետք է արժեվորի մեր ազգի հին ու նոր ձեռքբերումները, նախնիների ավանդը հայոց պետականության ամրապնդման գործում: Փառք մեր հերոսական ժողովրդին:

դիտվել է 32 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված