Մ.Մելքումյանի ելույթը՝ «Պառլամենտարիզմի զարգացումը» միջազգային ֆորումին

2018թ. hունիսի 4-ին Մոսկվայում մեկնարկել է «Պառլամենտարիզմի զարգացումը» միջազգային ֆորումը: Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է աշխատանքային միգրացիայի միջպետական կարգավորման, սոցիալական արդարության ապահովման, լոգիստիկ հիմնախնդիրների կարգավորմանն ու Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին:

«Մասնավոր սեփականության ձևավորման արդյունքում` հարուստներ երեխաները, ժառանգելով ֆինանսներ, ձեռնարկություններ, հնարավորություն են ունենում օգտվել բարձրակարգ կրթական և առողջապահական ծառայություններից՝ դառնալով ավելի մրցունակ, քան չունևոր ընտանիքների զավակները»,- նշել է Մելքումյանը:

Ավելացնելով, որ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը էներգետիկան է, Մելքումյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին:

Իր խոսքում Մելքումյանն անդրադարձել է նաև հանքարդյունաբերության ոլորտին՝ նշելով որ աշխարհում մոլիբդենի պաշարների 7 տոկոսը գտնվում են մեր երկրում:

«Հայաստանը կրթական բարձր մակարդակ ունեցող երկիր է, ուստի մեր երկրում պետք է զարգանան գիտատար ճյուղերը: Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք կունենանք տնտեսական թռիչքային աճ»,- ասել է Մելքումյանը:

դիտվել է 13 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված