Տեսչական մարմինը 10 աշխատանքային օր հետո կունենա Ամուլսարի նախնական ուսումնասիրության արդյունքները. նախարար

ՀՀ բնապահպանության նախարարությունը գրությամբ կդիմի «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ հասկանալու համար, թե արդյոք վերջինիս կողմից Ամուլսարի շահագործման նախագծում փոփոխություններ նախատեսվում են, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագծի մեջ փոփոխությունների առնչությամբ՝ քանի որ և գրավոր, և բանավոր եղել են մեկնաբանություններ, մենք նախապատրաստել ենք գրություն, այսօր կուղարկենք կազմակերպությանը, որպեսզի հասկանանք իրավիճակը, քանի որ կազմակերպությունից պաշտոնապես չկա որևէ դիմում կամ գրագրություն, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել: Եթե կան նախագծային փոփոխություններ, ապա ըստ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենսդրության, նոր փորձաքննական գործընթաց պետք է անցնի»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ներկայում Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմինն արդեն սկսել է ստուգումները, որոնք թե բնապահպանական, թե փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու ուղղությամբ են։ Դրանց համար նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված: Հարցին, թե արդյոք այն բավարար կլինի ուսումնասիրությունների համար, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի կարծիքով նվազագույնը երեք ամիս է հարկավոր, Էրիկ Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ՝ նա ուրիշ բանի մասին էր ասում, խոսքը գնում էր թթվային դրենաժի, ջրերի ազդեցության կառավարման մասին: Որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ունենա բավարար գիտական ու իրավական հիմքեր, գուցե ավելի երկար ժամանակ պետք կլինի»,-հավելեց Էրիկ Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ թե պետությունը, թե միջազգային կառույցները չեն կարող պաշտպանել մի գործընթաց, որտեղ կլինեն իրավական խնդիրներ: Եթե բնապահպանական թույլտվությունները, լիցենզիաները, որոնք տրվել են, չհամապատասխանեն օրենսդրությանը,«Սևանի մասին» օրենքի պահանջները պահպանված չլինեն, տեսչական մարմինը հետո ավելի առարկայական ուսումնասիրություններ կիրականացնի:

Ինչ վերաբերում է ընկերության գործունեության կասեցման հավանականությանը, ապա Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ օրենսդրորեն սահմանված կարգով, եթե ընդերքօգտագործման պայմանների խախտում է իրականացվում, ապա ընկերությանը 90-օրյա ժամկետ է տրվում դրանք վերացնելու համար: «ՀՀ-ն ունի բոլոր իրավական հիմքերը կասեցնելու յուրաքանչյուր գործունեություն: Եթե խախտումները այնքան զգալի քանակի են, որ վտանգ են սպառնում, ապա, կարող է կասեցվել անմիջապես»,-հավելեց պաշտոնյան:

Անդրադառնալով պատժամիջոցների սպառնալիքին՝ Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ ոչ ոք չպետք է սպառնալիքների լեզվով խոսի: Նա հավելեց, որ այս պահին իրենց գործողություններն օրենսդրության շրջանակում են։ «Մենք չպետք է կատարենք այնպիսի քայլեր, որոնց հետևանքով իրավական, տնտեսական, ֆինանսական, ռեպուտացիոն ռիկսեր կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության համար»,-եզրափակեց նախարար Գրիգորյանը:

դիտվել է 10 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված