Ինչո՞ւ է ՀՔԾ-ն արգելել փաստաբանին մասնակցել քննչական գործողությունների (տեսանյութ)

«Հատուկ քննչական ծառայությունում ինձ ընդունում են, ես քննիչի հետ կապնվել եմ, ասել եմ, որ կինը դիմել է մեզ մասնակցելու քննչական գործողություններին, տուժողը շուրջ մեկ ժամ է գտնվում է ներսում»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Հակոբյանը, ով ՀՔԾ-ում սպասում էր, որպեսզի մասնակցեր տուժող Վյաչեսլավ Հարությունովի հետ քննչական գործողությունների։

Նշենք, որ Վ․ Հարությունովի կինը դիմել էր փաստաբանին, որպեսզի վերջինս ներկայացնի ամուսնու շահերը։ Փաստաբանն էլ սահմանված ժամին ներկայացել է ՀՔԾ, որպեսզի մասնակցի քննչական գործողությունների, սակայն գործով քննիչը նրան հարցաքննությանը ներկա գտնվել չի թույլատրել։ Փաստաբանը հայտնեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որտեղից էլ վստահեցրել են, որ ընթացք կտան բողոքին։

ՀՔԾ մտնել փաստաբան Վահագն Հակոբյանն այնդպես էլ չկարողացավ։ Ավելի ուշ դուրս եկավ նաեւ տուժողը՝ Վ․ Հարությունովը, ով հայտնեց, որ հրաժարվել է ներսում հարցաքննությունից, պնդելով, որ այն պետք է կատարվի միայն փաստաբանի ներկայութամբ։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված