Video. Հարցաքննություն՝ առանց փաստաբանի ներկայության. Վահագն Հակոբյանի խոսքով ոտնահարվել է տուժողի իրավունքը

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին առաջադրված մեղադրանքի գործով տուժող ճանաչված՝ Վյաչեսլավ Հարությունովն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննման: Վարույթ իրականացնող մարմինը սակայն փաստաբան Էմիլ Խաչատրյանին հեռացրել է վարույթից՝ թույլ չտալով ներկա լինել հարցաքնությանը: Այդուհետ տուժողի կինը՝ Լիլիթ Հակոբյանը դիմել է փաստաբան Վահագն Հակոբյանին, որպեսզի նա ստանձնի փաստաբանի առաքելությունը և ներկա լինի իր ամուսնու՝ տուժող Վյաչեսլավ Հարությունովի հարցաքննությանը: : Վահագն Հակոբյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, սակայն նրան նույնպես վարույթ իրականացնող մարմինը մերժել է: Այնուամենայնիվ փաստաբան Վահագն Հակոբյանի խոսքով Քննչական ծառայությունում նախ պետք է թույլ տային ինքը հանդիպեր տուժողին. Մնարամասները՝ տեսագրությունում

դիտվել է 2 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված