Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասին

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին: Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ տուժողն իր խոսքը փոխեց, հնարավո՞ր է կաշառել են նրան, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են: «Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա ունի: Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, ուզել է անընդհատ կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել: Ինքն ասում է, որ բարկացել է, աթոռն է շուռ տվել, դրանից այդ վանասվածքն ստացել է»,- հավելեց նա:

Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե սայթաքելուց նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն ասաց՝ «թե ինչու է ոստիկանապետը նման հայտարարությամբ հանդես եկել նույնիսկ այն օրը, երբ դեռ դատարանում քննարկվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու հարցը, թողնում եմ հանրության դատին»:

Ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք համաձայն չեն դրա հետ, փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան ու բողոքարկում են այս որոշումը:

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված