Հովիկ Աբրահամյանի որդին որեւէ կապ չունի «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի հետ

Քիչ առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՊԵԿ նախկին նախագահի որդիների բիզնեսին հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Խոսքը գնում է «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի մասին: Լրատվամիջոցն ընդգծել է, որ վերոնշյալ ընկերության բաժնետոմսերի 34 %-ը պատկանում է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիներին՝ Հենրիկ և Ռուբեն Հարությունյաններին, մնացած 66 %-ը` Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին: Տեղեկության իսկությունը ճշտելու համար Orer.am-ը կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ լրահոս նետված տեղեկությունն ամբողջությամբ սուտ է. «Սա հերթական հերյուրանքն է իմ անձի շուրջ, ինչ վերաբերվում է նշված ծրագրին, ասեմ` իմ որդին որեւէ առնչություն չունի դրա հետ»:

դիտվել է 25 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված