Հերյուրանքների միջոցով իր վրա ուշադրություն հրավիրելու փորձերը դատապարտված են ձախողման

Էդվարդ Մանուկյանը https://www.facebook.com/edvard.manukyan.3990ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հմայակ Հովհաննիսյանը, ով բոլորի կողմից մոռացության է մատնված, ամեն անգամ անվանի քաղաքական գործիչներին հասցեագրված հայտարարություններ է անում, այդ կերպ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել իր վրա։ Սակայն Հմայակը ամենից շատ թիրախավորում է Գագիկ Ծառուկյանին և կրկին անգամ հերյուրանքներ է հնչեցրել նրա մասին։ Բայց նախ և առաջ եկեք հասկանանք, թե ինչի է հասել Հմայակը իր ողջ անցած քաղաքական ուղու ընթացքում և արդյոք ունի իրավունք խոսել մի մարդու մասին, ում ժամանակին բազմաթիվ անգամներ դիմել է օգնության խնդրանքներով ու ստացել միմիայն դրական պատասխան։

Հարկ եմ համարում նշել, որ Հմայակը տարիներ առաջ ժամերով հերթ էր կանգնում, որպեսզի մի քանի րոպեով հանդիպի Գագիկ Ծառուկյանին, նաև ցանկանում էր դառնալ ԱԺ պատգամավոր հենց Գագիկ Ծառուկյանի միջոցով։ Իսկ այն, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը բազմիցս անգամ Հմայակին օգնել է տարբեր անձնական և ընտանեկան հարցերում, կարծում եմ շատերին է հայտնի։ Այսքանից հետո կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ Հմայակի արարքները հատում են մարդկային ստորության գագաթնակետը և նման անձնանվորությանը բացի անտեսելուց ուրիշ ոչինչ չի մնում անել։

Կարծում եմ, որ ինչ-որ մեկը պետք է հուշի Հմայակին, որ իր ժամանակը վաղուց անցել է և վերակենդանանալու փորձերը ապարդյուն են: Իսկ հերյուրանքներ հնչեցնելու միջոցով Ծառուկյանի ուշադրությունը իր վրա հրավիրելու փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ Հմայակի էությունը վաղուց արդեն վերջնականապես բացահայտված է:

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված