Oratert.am | Չենք ուզում հավատալ, որ Նոր Հայաստանում անարդարությունը տեղ ունի. Վահե Էնֆիաջյան

Չենք ուզում հավատալ, որ Նոր Հայաստանում անարդարությունը տեղ ունի. Վահե Էնֆիաջյան

Slaq.am-ը գրում է.

Հուլիսի 3-ին ձերբակալվեց Էդուարդ Բաբայանը, ում մեղադրանք էր առաջադրվել քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու համար։ Ավելի ուշ, տուժողը՝ Վյաչեսլավ Հարությունովը, տեսախցիկների առջև և դատարանում մի քանի անգամ հայտարարեց, որ ծեծի չի ենթարկվել և Բաբայանի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի։ Ավելի ուշ, Ազգային Ժողովի պատգամավորներն անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել, սակայն դատարանն անկախ վերոնշյալ հանգամանքների՝ մերժեց միջնորդությունը, որը հետագայում վերահաստատեց նաև Վերաքննիչ դատարանը։

Պարզաբանման համար Slaq.am -ը զրուցեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ։

-Պրն. Էնֆիաջյան, ի՞նչ գնահատական կտաք, այն հանգամանքին, որ փաստացի չկա տուժողի բողոք, բացակայում են հանրության համար տեսանելի այլ ապացույցներ, բայց Էդուարդ Բաբայանը դեռևս գտնվում է կալանքի տակ, իսկ դատարանն այս դեպքում արդեն հիմք չընդունեց Ձեր և գործընկերների երաշխավորագրերը։

-Մինչ այս պահը մեր կուսակցությունը, քաղաքական թիմը զերծ է մնացել աղմկահարույց գնահատականներ հնչեցնելուց։ Չենք ուզում հավատալ, որ Նոր Հայաստանում անարդարությունը տեղ ունի։ Անշուշտ, լինելու ենք հետևողական։ «Տվյալ դեպքում արդարության հաղթանակը կարևոր է բոլորի համար և շարունակում է գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում»,- հավելեց Վահե Էնֆիաջյանը։

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Ամենաընթերցված