Հնդկահավը ո՛չ հնդկական է, ո՛չ էլ, առավել ևս, թուրքական

Մենք գիտենք, որ...

Հնդկահավը, ինչպես երևում է անունից, տարածվել է Հնդկաստանից: Ի դեպ, անգլերենում այն այլ կերպ է կոչվում՝ «Тurkie cocks», որը թարգմանվում է որպես «թուրքական թռչուն», այսինքն՝ «ծագում» է Թուրքիայից :

Իրականում այդպես չէ:

Անգլերենում և եվրոպական մի շարք լեզուներում այն կոչվում է թուրքական թռչուն, քանի որ այն Եվրոպայում և Անգլիայում տարածել են թուրք վաճառականները, իսկ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում այն կոչվում է հնդկական թռչուն կամ հնդկահավ, քանի որ իսպանացիները դրանց բերել էին Վեստ–Ինդիայից (այդպես էր Ամերիկան այն ժամանակ կոչվում): Օրինակ պորտուգալացիները հնդկահավին կոչում էին ռեգի: Ամերիկայի բնիկները, ըստ քարոզիչ վանականների, հնդկահավին կոչում էին furkee, չնաած հայտնի չէ, թե որ ալգոնիկյան լեզվից է հայտնվել այս բառը: Չոկտաու հնդկացիները հնդկահավին անվանում են fakit– fakit՝ այն ձայնի նմանությամբ, որը նա արտաբերում է: Նույնիսկ գիտությունը, կարծես, դեռ չի որոշել, թե ինչպես պետք է անվանել հնդկահավին: Լատինական անունը՝ Meleagris gallopavo, բառացիորեն թարգմանվում է որպես «հավ– սիրամարգ» և կարծես լեզվական երկտեղություն է: Տարբեր լեզուներում տարբեր է նաև հնդկահավերի հանած ձայների արտաբերումը: Որոշ լեզուներ փոխանցում են այն որպես «գլու, գլու», այլ լեզուներ՝ «քըրք, քըրք»: Հին հրեերենում, սակայն, հնդկահավը ձայնում է «te–karkerim»:

Հնդկահավերը (ճոլոկներ, գոռելներ) հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ են։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12–16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Միսը բարձրորակ է և համեղ։ Հնդկահավաբուծությունը ներկայումս առավել տարածված է ԱՄՆ–ում և Կանադայում ։

Իրականում հնդկահավը 1520–ական թվականներին է բերվել Եվրոպա: Նախ, դրանց իրենց հայրենի Մեքսիկայից տեղափոխել են Իսպանիա, իսկ այնտեղից՝ թուրք վաճառականների միջնորդությամբ, տարածվել ամբողջ Եվրասիա մայրցամաքով: Շատ շուտով այս թռչունը դարձել է հարուստ դասի սիրած կերակուրը: Սիրված էր նաև եկեղեցու հայրերի համար:

1585 թ.–ից հնդկահավ ուտելը Անգլիայում վերածվել է Սուրբ Ծննդյան տոնի ավանդույթի: Հաշվի առնելով սա՝ Նորֆոլքի ֆերմերները որոշում են ավելի մեծ օգուտներ ստանալ՝ նոր տեսակի հաշվին. խնդիր է դրվում վայրի հնդկահավից ստանալ ավելի շատ կրծքամիս ունեցող` խաղաղ և հնազանդ ընտանի թռչնի տեսակ, որը և հաջողվում է: Անգլիայում են բուծվել հնդկահավի ամենատարածված ցեղատեսակները՝ «Norfolk black» և «Dutch white», հետագայում դրանք արդեն այնտեղից արտահանվել են Ամերիկա: Այսօր ԱՄՆ–ում սննդում օգտագործվող հնդկահավերի մեծ մասը այդ տեսակների սերունդն է:

16–րդ դարի վերջից սկսած՝ Անգլիայում հնդկահավերը ամեն տարի Նորֆոլ քից քշվում էին մինչև Լոնդոն՝ Լեդենհոլլ շուկա: Այս ամբողջ ճանապարհը 160 կմ է, և թռչունները ամբողջ երեք ամիս ճանապարհին էին լինում: Թռչուններին անգամ հատուկ կաշվե կոշիկներ էին հագցնում՝ ոտքերը փրկելու համար: 1000 հնդկահավի քշելու գործընթացը կառավարում էին երկու թռչնապահ՝ երկար ուռենու կամ ընկուզենու ձողերով, որոնց ծայրին կապվում էր կարմիր կտոր: Սուրբ Ծննդից մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի փողոցներում երթևեկությունը հաճախ ամբողջովին կաթվածահար էր լինում հնդկահավերի հսկայական քանակների պատճառով, որոնք քայլում էին Նորֆոլքից և Սուֆոլքից դեպի մայրաքաղաք:

Կամո Խաչիկյան

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված