«Սիրելի մարդու հետ միշտ հեշտ է»․ հայ դերասանուհի Սիլվի Բարկովայի և հնդիկ պրոդյուսերի հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները

Հայկական հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան օրերս ամուսնացել է եւ լքել ցանկալի հարսնացուների շարքերը: Դերասանուհու ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանիքն էլ անցել է Հնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով: Սիլվին այսուհետ կբնակվի Մումբայում:

NEWS.am STYLE-ն, իհարկե, շնորհավորել է դերասանուհուն կյանքի կարեւորագույն իրադարձության առթիվ եւ զրուցել նրա հնդկական հարսանիքի ու ընտրյալի մասին, ինչպես նաեւ փորձել պարզել՝ արդյոք դերասանուհին այսուհետ կշարունակի՞ նկարահանվել հայկական նախագծերում: Սիլվին նաեւ մեզ է տրամադրել իր հարսանեկան լուսանկարները:

Խոսելով ամուսնու մասին՝ նա նշեց.

«Նա իր պրոդյուսերական ընկերությունն ունի, նաեւ զբաղվում է բիզնեսով: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Ծանոթացել ենք անցած տարի՝ իմ ծննդյան օրը: Ինձ ցույց տվեց մի աղջկա լուսանկար եւ հարցրեց՝ ճանաչու՞մ եմ: Ասացի ոչ: Ասաց՝ «Բայց հայ ա, ո՞նց չես ճանաչում», ես էլ ասացի՝ «Ինչո՞ւ, դու բոլոր հնդիկներին ճանաչու՞մ ես:)» Դե, իհարկե, հետո պարզվեց, որ դա ուղղակի պատրվակ էր ինձ հետ խոսելու»:

Հարսանիքը հնդկական ավանդույթներով նշելը զույգի համատեղ որոշումն է եղել:

Աղբյուրը՝ Style.news.am

դիտվել է 482 անգամ
loading...
Լրահոս
Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո Իտալիան խստացնում Է ներգաղթի կանոնները Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը Անհրաժեշտ պահին գյուղացու կողքին կանգնելը Գագիկ Ծառուկյանի հաստատուն գործելաոճն է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել Գագիկ Ծառուկյանը գյուղացու կորուստը փոխհատուցելու համար խաղողի մթերման գինը այս տարի բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի այս որոշումը կբալանսավորի խաղողագործների կորուստն ու շահույթը
Ամենաընթերցված